Ինչպե՞ս է Երկիրը փոխվել 100 մլն տարվա ընթացքում․ գիտնականները հետաքրքիր տեսանյութ են ցուցադրել

7 մարտի, 2023  19:21

Հեռավոր անցյալում Երկրի մակերեսը բոլորովին այլ տեսք է ունեցել․ մայրցամաքներն ունեցել են բոլորովին այլ ուրվագծեր և շատ ավելի մոտ են եղել միմյանց: Հարյուր միլիոն տարվա ընթացքում նրանք փոխվել են, հեռացել միմյանցից, բարձրացել ծովի մակարդակից, մինչև դարձել են այնպիսին, ինչպիսին մենք այսօր դրանք գիտենք։

Սիդնեյի համալսարանի գիտնականները ցույց են տվել Երկիր մոլորակի երկրաբանական փոփոխությունների մոդելը 100 միլիոն տարվա ընթացքում: Տեսանյութի յուրաքանչյուր կադր ցույց է տալիս միլիոն տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները.

Այս մոդելը ստեղծելու համար գիտնականները, համագործակցելով CNRS-ի, Լիոնի համալսարանի և ENS Paris-ի երկրաբանների հետ, օգտագործել են գեոդինամիկայի, մակերևութային գործընթացների հետ տեկտոնական և կլիմայական ուժերի վերաբերյալ տվյալներ և մեր մոլորակի եղանակի մասին այլ տեղեկություններ:

Այս մոդելը ոչ միայն օգնում է հասկանալ, թե ինչպես են հայտնվել ժամանակակից երկրաֆիզիկական լանդշաֆտները և ինչպես են միլիոնավոր տոննաներով նստվածքային ապարներ հայտնվել օվկիանոսներում, այլև հնարավորություն է տալիս կանխատեսել մեր մոլորակին սպասվող երկրաբանական փոփոխությունները:

Այժմ մոլորակի մակերեսը շարունակում է փոխվել․ ըստ գիտնականների՝ 200-300 միլիոն տարի անց Խաղաղ օվկիանոսը կվերանա, իսկ ժամանակակից ամերիկյան և ասիական մայրցամաքների միաձուլման արդյունքում կհայտնվի նոր գերմայրցամաք՝ Ամասիան։ Մինչ այդ, ծովի մակարդակը կիջնի, գերմայրցամաքի արտաքին հատվածը կվերածվի չորային շրջանների, իսկ ցերեկային ջերմաստիճանը, հավանաբար, շատ բարձր կլինի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ