Հայտնի, թե որն է աշխարհում լավագույն էկրանով սմարթֆոնը

2 մարտի, 2023  11:56

Honor Magic5 Pro սմարթֆոնը վերջին ժամանակներում բավականին մեծ ուշադրության է արժանացել․ վերջերս այն DxOMark-ի կողմից ճանաչվել է լավագույն տեսախցիկ-հեռախոսը: Այժմ պարզվել է նաև, որ այս սմարթֆոնը ստացել է նաև աշխարհի լավագույն էկրանը։

DxOMark-ի մասնագետները մի շարք թեստեր են անցկացրել՝ Honor Magic5 Pro-ի էկրանի աշխատանքը վեց չափանիշով չափելու համար: Արդյունքում այս հեռախոսի էկրանն ստացել է 151 միավոր․ ոչ մի այլ էկրան մինչ այժմ այդքան միավոր չի վաստակել։

honor_display

Համեմատության համար նշենք, որ Samsung Galaxy S23 Ultra-ն իր 3088 x 1440 պիքսել AMOLED էկրանով 148 միավորով զբաղեցրել է միայն չորրորդ տեղը: Երկրորդ և երրորդ տեղերում են Apple-ի iPhone 14 Pro Max-ը և iPhone 14 Pro-ը՝ 149 միավորով:

Ի՞նչ է հայտնի Honor Magic5 Pro էկրանի մասին  

    • 6,81 դյույմ OLED (~91,5% էկրան-կորպուս հարաբերակցություն),
    • Չափերը՝ 162,9 մմ x 76,7 մմ x 8,77 մմ,
    • Լուծաչափը՝ 1312 x 2848 պիքսել (~461 ppi խտություն)
    • Կողմերի հարաբերակցությունը` 19,5:9,
    • Թարմացման հաճախականությունը՝ 120 Հց։

    Հիմնական առավելությունները.

    • Լավ պայծառություն ցանկացած լուսավորության պայմաններում,
    • Շինությունների ներսում պատկերի լավ փոխանցում,
    • Հպման ճշգրիտ և արագ արձագանք,
    • Թարթման բացակայություն։

    Հիմնական թերությունները.

    • Բարձր պայծառության ռեժիմ (աշխատում է շատ լուսավոր միջավայրում) նվազեցնում է կոնտրաստը որոշ հատվածներում,
    • Տեսախաղեր խաղալիս սահունության բացակայություն,
    • Անկանոնություն ցածր լույսի ներքո:

    Մասնագետների խոսքով՝ Honor Magic5 Pro-ը էկրանների վարկանիշի առաջին տեղն ստացել է կայունության և որակի բոլոր հիմնական պարամետրերով։ Այսպիսով, ըստ ընթեռնելիության չափանիշի, էկրանն ստացել է 155 միավոր, գույների համար՝ 148 միավոր, տեսանյութի որակի համար՝ 155 միավոր, շարժման ցուցադրման համար՝ 151 միավոր, սենսորային էկրանի արձագանքման համար՝ 156 միավոր, արտեֆակտների կառավարման և թարթման համար՝ 140  միավոր։


     
    • Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

     
     
     
     
    • Արխիվ