Google Cloud-ի գործընկեր SADA ընկերությունը սկսում է ընդունել կրիպտոարժույթով վճարումներ

4 հոկտեմբերի, 2022  20:21

Google Cloud-ի բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատվության առաջատար գործընկեր SADA ընկերությունը սկսել է ընդունել կրիպտոարժույթով վճարումներ։ Այս մասին ընկերությունը հայտնել է մամուլի հաղորդագրությամբ

Այս քայլով Անի և Հովիկ Սաֆոյանների հիմնադրած SADA-ն բարելավում է հասանելիությունն այն ընկերությունների համար, որոնք գործ ունեն բլոկչեյն էկոհամակարգերի և գործարքների հետ։ SADA-ն ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ Google Cloud-ի ծառայություններից օգտվելու համար՝ հաճախորդներին առաջարկելով տարբեր մեթոդներով վճարելու ճկունություն։ 

Ըստ Market Research Future-ի հետազոտության՝ 2023 թվականին Web3.0 բլոկչեյն տեխնոլոգիայի ոլորտը կարժենա ավելի քան վեց տրիլիոն դոլար։ Այսպիսով, թվային ակտիվները և Web3 համայնքը շարունակում են աճել, և SADA-ն համապատասխանեցնում է իր բիզնեսն ապագայի թվային վճարումներին համահունչ:

sada-crypto.jpg (57 KB)

Արդյունքում, կրիպտոարժույթը որպես վճարման ձև ընդունելը կնվազեցնի Web3 և թվային ակտիվների հետ աշխատող ընկերությունների ֆինանսական թիմերի բեռը՝ ավելի հեշտ և արագ հաշվառում ապահովելու համար:

Ներկա հաճախորդները, ովքեր հետաքրքրված են կրիպտոարժույթով վճարումներ կատարելով, կարող են աշխատել SADA-ի իրենց ներկայացուցչի հետ՝ նոր առաջարկի մասին մանրամասներին ծանոթանալու համար։ 

5 տարի անընդմեջ Google Cloud-ի Տարվա գործընկեր ճանաչված SADA-ն բազմաթիվ այլ նվաճումներ է գրանցել. 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ