iPhone 16 Pro-ի Face ID-ն կտեղադրվի էկրանի տակ․ հայտնի է, թե երբ Apple-ը կարող է թողարկել իր առաջին ծալովի սմարթֆոնը

1 մարտի, 2023  18:12

Apple-ը հաջորդ տարի iPhone 16 Pro և iPhone 16 Pro Max սմարթֆոններում Face ID ֆունկցիայի սենսորները կտեղադրի էկրանի տակ, նաև հայտնի է, թե երբ ընկերությունը կարող է թողարկել իր առաջին ծալովի սմարթֆոնը, ինչպես տեղեկացնում է Gadgettendency.com-ը, այս մասին հայտնում է հարավկորեական The Elec պարբերականը՝ վկայակոչելով մատակարարման շղթայի իր աղբյուրներին:

Նման լուծում տալու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի հեռախոսի էկրանը թափանցիկ լինի, բացի դրանից փաթեթավորման նոր տեխնոլոգիա կիրառելու կարիք ևս կլինի, քանի որ արտաքին լույսը պետք է անցնի էկրանով և հետո միայն հասնի տեսախցիկի համապատասխան սենսորներին:

Եթե ​​ներկայիս միտումը շարունակվի, ապա Apple-ը կարող է Face ID-ի՝ էկրանի տակ գտնվող տեխնոլոգիան iPhone 17-ի բոլոր մոդելներում կիրառել արդեն 2025 թ․։ Իսկ էկրանի տակ գտնվող առջևի տեսախցիկ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը կունենան միայն 2026 թ․։

Բացի դրանից, տեղեկություններ կան, որ Apple-ն իր առաջին ծալովի սմարթֆոնը կարող է թողարկել 2025 թ․։

Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ice Universe-ը հրապարակել էր iPhone 15 Pro Max-ի մանրամասն ռենդերինգը, որը հիմնված է նախկինում արտահոսած CAD ֆայլում եղած տվյալների վրա: Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ iPhone 15 Pro Max-ը կլինի ավելի փոքր, սակայն 0,4 մմ-ով ավելի հաստ, քան iPhone 14 Pro Max-ը։ Նաև սմարթֆոնի եզրերը կդառնան կոր, ինչի շնորհիվ սարքն ավելի հարմարավետ կլինի ձեռքում պահելու համար։

Օրերս նաև հայտնի դարձավ, որ Apple-ը մտադիր չէ հրաժարվել սմարթֆոնների բյուջետային շարքից՝ iPhone SE-ի, և արդեն վերսկսել է աշխատանքը այս շարքի նոր iPhone-ի վրա։ iPhone SE 4-ը զանգվածային արտադրության կարող է դուրս գալ 2024 թ․ առաջին եռամսյակում։ Սմարթֆոնը, հավանաբար, շատ առումներով նման կլինի iPhone 14-ին՝ ինչպես կորպուսով, այնպես էլ 6,1 դյույմ անկյունագծով OLED էկրանով: «Ներքին» փոփոխությունները նույնպես, հավանաբար, նվազագույն կլինեն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ