Իլոն Մասկը նախատեսում է ստեղծել ChatGPT-ի իր տարբերակը. նա արդեն մասնագետներ է փնտրում

1 մարտի, 2023  10:18

Twitter սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը նախատեսում է ստեղծել OpenAI ընկերության մշակած ChatGPT-ի սեփական տարբերակը: Ճիշտ է, նոր նախագծի վրա աշխատանքը դեռ չի էլ սկսվել։ Ըստ The Information-ի՝ Մասկը վերջին շաբաթներին դիմել է արհեստական ​​բանականությամբ զբաղվող մի քանի փորձագետների՝ հետազոտական նոր ​​լաբորատորիա ստեղծելու առաջարկով:

Պարբերականի ունեցած տեղեկության համաձայն՝ նոր նախագիծը պետք է ղեկավարի ինժեներ Իգոր Բաբուշկինը, որը մասնագիտացած է մեքենայական ուսուցման մոդելներում, որոնք օգտագործվում են չատբոտերում, ինչպիսին է ChatGPT-ն։ Նա վերջերս է լքել Alphabet ընկերության DeepMind AI բաժինը:

Նշենք, որ վերջին ամիսներին Մասկը OpenAI-ին բազմիցս քննադատել է պաշտպանության միջոցներ օգտագործելու համար, որոնք խանգարում են ChatGPT-ին ստեղծելու տեքստ, որը կարող է վիրավորել օգտատերերին: Նրա մեկնաբանություններից հասկացվում է, որ մրցակից չատբոտը վիճելի թեմաների դեպքում ավելի քիչ սահմանափակումներ կունենա ի տարբերություն ChatGPT-ի և դրա հիման վրա ստեղծված մեկ այլ չատբոտի, որը վերջերս գործարկել է Microsoft-ը:  

Ուշագրավ է, որ 2015 թ․ Իլոն Մասկը եղել է ChatGPT-ն մշակած OpenAI ընկերության հիմնադիրներից մեկը: Սակայն շահերի բախման պատճառով 2018 թ․ նա հեռացել է տնօրենների խորհրդից։

Հետաքրքիր է նաև, որ OpenAI-ի գործադիր տնօրեն և ChatGPT-ի ստեղծող Սեմ Ալթմանը տարիների ընթացքում ներդրումներ է արել տեխնոլոգիական մի շարք ընկերություններում, այդ թվում՝ Իլոն Մասկի Neuralink-ում և Ալեքսիս Օհանյանի Reddit-ում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ