Բացարձակ ռեկորդ․ Redmi-ի 300 Վտ հզորությամբ նոր լիցքավորիչը հեռախոսը կարող է լիովին լիցքավորել 5 րոպեում

28 փետրվարի, 2023  21:31

Redmi-ն ներկայացրել է մինչ օրս ամենաարագ և ամենահզոր լիցքավորիչը. ինչպես երևում է ընկերության հրապարակած թիզերում, լիցքավորման հզորությունը 300 Վտ է, և այն կարող է Redmi Note 12 Pro+-ի 4100 մԱ/ժ մարտկոցով հատուկ տարբերակը լիցքավորել ընդամենը մի քանի րոպեում։

Ըստ թիզերի՝ մարտկոցը մինչև 10% լիցքավորվում է 43 վայրկյանում, մինչև 50%՝ 2 րոպեում, մինչև 100%՝ 5 րոպեում։

Նախկինում Redmi-ն առաջարկել էր 210 Վտ արագ լիցքավորում Redmi Note 12 Explorer Edition-ի համար, որը կարող է 4300 մԱ/ժ մարտկոցն ամբողջությամբ լիցքավորել ընդամենը 9 րոպեում։

Մինչև վերջերս ամենաարագ լիցքավորվող սմարթֆոններից չեմպիոն էր համարվում Vivo-ի iQOO 10 Pro-ն, որն աջակցում է 200 Վտ լիցքավորում՝ հեռախոսն ամբողջությամբ լիցքավորելով 9 րոպե 48 վայրկյանում:

Ահա շատ արագ լիցքավորմամբ ևս մի քանի սմարթֆոն.

  • Vivo iQOO 9 Pro – 14 րոպե 51 վայրկյան,
  • Black Shark 5 – 14 րոպե 53 վայրկյան,
  • iQOO 7 – 14 րոպե 55 վայրկյան,
  • Red Magic 7S Pro – 15 րոպե 28 վայրկյան,
  • Red Magic 7 Pro Transparent Edition – 16 րոպե 47 վայրկյան,
  • Realme GT Neo3 – 16 րոպե 56 վայրկյան,
  • Nubia Z30 Pro – 17 րոպե 41 վայրկյան,
  • Red Magic 7 Transparent Edition – 18 րոպե 26 վայրկյան,
  • Xiaomi 12S Pro – 19 րոպե 47 վայրկյան։

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ