Ներկայացվել են Xiaomi 13 և 13 Pro սմարթֆոնների գլոբալ տարբերակները. որքա՞ն կարժենան դրանք

27 փետրվարի, 2023  18:42

XiaomiMobile World Congress 2023 (MWC 2023) միջոցառման ժամանակ ներկայացրել է Xiaomi 13 և 13 Pro առաջատար սմարթֆոնների գլոբալ տարբերակները, որոնք Չինաստանում ներկայացվել էին անցյալ տարվա վերջին:

Սմարթֆոններն ունեն լավ տեսախցիկներ, բարձր արդյունավետություն և տպավորիչ մարտկոցներ: Ճիշտ է, ֆլագմանային հեռախոսների գները նույնպես բավականին բարձր են։

Տեսախցիկներ

Xiaomi նոր սմարթֆոնների հիմնական առանձնահատկություններից մեկը դրանց տեսախցիկներն են. Xiaomi 13 Pro-ն ունի երեք տեսախցիկ.

  • 3 ՄՊ, f/1.9, 23 մմ (լայն), 1.0", 1.6µm, Dual Pixel PDAF, Laser AF, OIS,
  • 50 ՄՊ, f/2.0, 75 մմ (հեռաֆոտո), PDAF (10cm - ∞), օպտիկական խոշորացում՝ 2x;
  • 50 ՄՊ, f/2.2, 14 մմ, 115˚ (գերլայնանկյուն)։

Հիմնական մոդելը նույնպես ունի երեք տեսախցիկ, բայց դրանք տարբեր են, և մի փոքր ավելի համեստ.

  • 50 ՄՊ, f/1.8, 23 մմ (լայն), 1/1.49", 1.0µm, PDAF, OIS,
  • 10 ՄՊ, f/2.0, 75 մմ (հեռաֆոտո), 1/3.75", 1.0µm, PDAF, OIS, օպտիկական խոշորացում՝ 2x,
  • 12 ՄՊ, f/2.2, 15 մմ, 120˚ (գերլայնանկյուն), 1/3.06", 1.12µm։

Կատարողականություն

Երկու սմարթֆոններն էլ ունեն Snapdragon 8 Gen 2 պրոցեսոր, որն ապահովում է բարձր արդյունավետություն, այդ թվում՝ խաղերում. Xiaomi 13 Pro-ն առաջ է անցել iPhone 14 Pro Max-ից Genshin Impact խաղում:

Իսկ գոլորշու խցիկով հովացման առաջադեմ համակարգի շնորհիվ սմարթֆոնը չի տաքանում նույնիսկ երկար խաղերի ժամանակ:

Xiaomi 13-ը մատակարարվում է 8 ԳԲ կամ 12 ԳԲ, իսկ Xiaomi 13 Pro-ն՝ 12 ԳԲ LPDDR5X-8533 օպերատիվ հիշողությամբ: Բազային կոնֆիգուրացիաներում երկու սմարթֆոններն էլ թողարկվում են 256 ԳԲ UFS 4.0 ներկառուցված հիշողությամբ, մինչև 3,5 ԳԲ/վ ընթերցման արագությամբ: Xiaomi 13 Pro-ն կարող է ունենալ նաև 512 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Էկրան

Xiaomi 13-ն ունի 6,36 դյույմանոց էկրան՝ 1080 x 2400 լուծաչափով, մինչդեռ Xiaomi 13 Pro-ն ունի 6,73 դյույմանոց էկրան՝ 3200 × 1440 պիքսել լուծաչափով։ Երկու սմարթֆոններն էլ ունեն Samsung AMOLED E6 էկրան՝ թարմացման մինչև 120 Հց արագությամբ, սովորական պայծառությունը մինչև 1200 քդ/մ2 և առավելագույն պայծառությունը մինչև 1900 քդ/մ2: Էկրաններն ունեն HLG, HDR10 + և Dolby Vision տեխնոլոգիաների աջակցություն, իսկ վնասներից հեռախոսը պաշտպանում է Gorilla Glass Victus ապակին։

Մարտկոց

Բազային Xiaomi 13-ը ստացել է 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 67 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ. ամբողջությամբ հեռախոսը կարելի է լիցքավորել 38 րոպեում։

Xiaomi 13 Pro-ն ունի նաև 4820 մԱ/ժ հզորության մարտկոց և 120 Վտ արագ լիցքավորման աջակցություն, ինչի շնորհիվ հեռախոսն ամբողջությամբ հնարավոր է լիցքավորել ընդամենը 19 րոպեում։

Երկու սարքերն էլ ունեն 50 Վտ անլար լիցքավորման աջակցություն, որը նաև աջակցում է 10 Վտ հակադարձ լիցքավորում: Թե որքան ժամանակ երկու սմարթֆոնները կարող են աշխատել մեկ լիցքավորմամբ, դեռևս հայտնի չէ:

Գույներ և գին

Xiaomi 13 Pro-ի կորպուսը պատրաստված է ալյումինից և կերամիկայից։ Սմարթֆոնը հասանելի է սև և սպիտակ գույներով։ Xiaomi 13-ը, բացի նշված գույներից, հասանելի է նաև կանաչ տարբերակով։ Երկու սմարթֆոններն էլ պաշտպանված են փոշուց և խոնավությունից՝ IP68 ստանդարտի համաձայն։

Xiaomi 13-ը և 13 Pro-ն համաշխարհային շուկայում կհայտնվեն մարտի 8-ին: Բազային տարբերակի գինը Եվրոպայում կսկսվի 999 եվրոյից, իսկ Xiaomi 13 Pro-ի գինը՝ 1299 եվրոյից: Նշենք, որ Չինաստանում, ըստ նախնական տվյալների, Xiaomi 13-ը և Xiaomi 13 Pro-ն արժեն համապատասխանաբար 575 և 718 դոլար։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ