Տիեզերք է արձակվել «Союз МС-23»-ը․ այն կփոխարինի վնասված «Союз МС-22»-ին և Երկիր կվերադարձնի անձնակազմին

24 փետրվարի, 2023  13:40

Այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03:24-ին (Երևանի ժամանակով 04։24-ին), Բայկոնուր տիեզերակայանից «Союз-2.1а» հրթիռով տիեզերք է դուրս բերվել «Союз МС-23» տիեզերանավը։ Այն պետք է փոխարինի Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ) կցված «Союза МС-22»-ին, որը վերջերս վնասվել էր։

Ինչպես տեղեկացնում է Roscosmos.ru-ն, տիեզերնավը ուղեծիր է դուրս բերվել նորմալ ռեժիմով, հաջող են անցել երրորդ փուլի սարքից անջատումը, ալեհավաքների և արևային մարտկոցների բացման գործընթացները։

Հրթիռի արձակումը հեռարձակվել է ուղի եթերով, որը կարող եք դիտել ստորև։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՄՏԿ-ին կցված «Союз МС-22» մարդատար տիեզերանավի հովացման համակարգում վթար էր տեղի ունեցել։ Ըստ գործակալության՝ պատճառը եղել էր «ռադիատորի խափանումը», որն առաջացել էր փոքրիկ երկնաքարի հարվածի պատճառով: Այս վթարը կասկածի տակ էր դրել երկու ռուս տիեզերագնացների և մեկ ամերիկացի տիեզերագնացի Երկիր վերադառնալու առաքելության անվտանգությունը։

Արդյունքում որոշվել է «Союз МС-2»-ի վայրէջքն իրականացնել 2023 թ․ մարտին, իսկ նոր «Союз МС-23»-ը կփոխարինի այդ տիեզերանավին ՄՏԿ-ում։ Ռուսական տիեզերական գործակալության տվյալներով՝ տիեզերանավն արդեն թռչում է ՄՏԿ, որի հետ կցումը նախատեսված է փետրվարի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով 04:01-ին (Երևանի ժամանակով 05։01-ին)։

Հայտնի է, որ «Союз МС-23»-ը ՄՏԿ պետք է հասցնի տարբեր նշանակության ընդհանուր 429 կգ բեռ, այդ թվում՝ բժշկական մոնիտորինգի և հետազոտության միջոցներ, ինչպես նաև կայանի և մթնոլորտի մաքրության մոնիտորինգի գործիքներ, գազի բաղադրության ապահովման, ջրամատակարարման և գիտափորձերի համար սարքավորումներ և այլն։

Soyuz.jpg (92 KB)

«Союз МС-22»-ի վնասված հատվածը։

Ըստ տեղեկությունների՝ տիեզերանավը պետք է ՄՏԿ հասցնի նաև լրացուցիչ սարքավորումներ, ներառյալ ՄՏԿ-ի ռուսական հատվածի համակարգերի համար փոխարինելի մոդուլներ, վայրէջքի, կայանի պահպանման և վերանորոգման միջոցներ, ինչպես նաև միջոցներ անձնակազմի աջակցության, անկշռության ազդեցության կանխարգելման, տիեզերագնացների պաշտպանության համար, և նույնիսկ սպիտակեղեն և սննդի տարաներ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վնասված «Союза МС-22»-ի անձնակազմը կարող է կայանում մնալ մինչև սեպտեմբեր։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ