16 ԳԲ RAM, ոչ ստանդարտ տեսախցիկ․ ներկայացվել է Nubia Z50-ի նոր տարբերակը

24 փետրվարի, 2023  16:24

Nubia ընկերությունը ներկայացրել է Nubia Z50 սմարթֆոնի նոր տարբերակը, որն ունի 16 ԳԲ օպերատիվ և 256 GB ներկառուցված հիշողություն։

Nubia Z50-ն ստացել է SnapDragon 8 Gen 2 պրոցեսոր և 64 մեգապիքսել Sony IMX787 տեսախցիկ` 35 մմ ոսպնյակով (F/1.6), ինչպես նաև օպտիկական կայունացումով: Երկրորդ մոդուլում տեղադրվել են 50 մեգապիքսելանոց Samsung S5KJN1 սենսոր և ավտոֆոկուսով գերլայնանկյուն օբյեկտիվ։

Nubia Z50- ը ստացել է AMOLED 6.67 դյույմանոց կոր էկրան 2400x1080 լուծաչափով, որն ապահովում է մինչև 144 Հց թարմացման և 360 Հց նմուշառման հաճախականություն, պատկերի առավելագույն պայծառությունը 1000 նիտ, իսկ գույնի խորությունը 10 բիտ։

Հեռախոսն ստացել է LPDDR5X և UFS4.0 արագ հիշողություն, ներկառուցված մարտկոց՝ 5000 մԱ/ժ հզորությամբ և արագ լիցքավորման աջակցություն` 80 վտ հզորությամբ:

Փետրվարի 27-ին սմարթֆոնը վաճառքի կհանվի Չինաստանում՝ 535 դոլարով:

Նշենք, որ ի պատիվ ճագարի տարվա՝ Nubia-ն 2022-ի դեկտեմբերին Z50-ի սահմանափակ քանակով տարբերակ էր թողարկել։ Nubia Z50 Year of the Rabbit Limited Edition-ը կարմիր է՝ ոսկե ճագարի պատկերով։ Հեռախոսն ունի Snapdragon 8 Gen 2 չիպսեթ, կրկնակի տեսախցիկ և 5000 մԱ/ժ մարտկոց։

Սկզբում հեռախոսը հասանելի էր 3 գույնով՝ սև, սպիտակ և կանաչ, հետո արդեն նաև կարմիր։ Nubia Z50 Year of the Rabbit Limited Edition-ն ունի 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն (ստանդարտ տարբերակներն ունեն նաև 8 ԳԲ օպերատիվ և ներկառուցված հիշողության այլ հնարավորություններ) և արժե մոտ $445, որը Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով սմարթֆոնի համար բավականին ցածր գին է համարվում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ