YouTube-ում տարբեր լեզուներով սուբտիտրերի հնարավորություն է հայտնվել

24 փետրվարի, 2023  10:31

YouTube վիդեոհոսթինգում արդեն հասանելի է տարբեր լեզուներով սուբտիտրերի հնարավորություն, որից օգտատերերը կարող են օգտվել այցելելով նույն մենյուն, որտեղ նախկինում անջատում կամ միացնում էին սուբտիտրերը։

YouTube-ն արդեն որոշակի ժամանակ է, ինչ փորձարկում էր նոր ֆունկցիան բովանդակություն ստեղծող որոշ օգտատերերի տեսանյութերի վրա, սակայն արդեն ընդլայնել է այս հնարավորությունն ավելի լայն լսարանի համար։

Ավելի վաղ փուլում արված փորձերի շրջանակում այս գործառույթը օգտագործվել է ավելի քան 4500 տեսանյութում, որոնք վերբեռնված են ավելի քան 40 լեզուներով: Անցած ամսվա դրությամբ կրկնօրինակ տեսանյութեր դիտելու ժամանակի ավելի քան 15%-ը բաժին է ընկել այն օգտատերերին, որոնք տեսանյութը դիտել են ոչ թե օրիգինալ, այլ նոր գործառույթի շրջանակում առաջարկվող լեզուներից մեկով։

mrbeast .JPG (80 KB)

Ընկերությունից ասել են, որ սրանով նաև բովանդակություն ստեղծողներին հնարավորություն է տրվում ավելացնել իրենց լսարանը։

YouTube-ը հայտնում է, որ միայն այս տարվա հունվարին օգտատերերն օրական ավելի քան 2 միլիոն ժամ այլ լեզուներով սուբտիտրերով տեսանյութեր են դիտել:

Առայժմ այս գործառույթը միայն երկար տեսանյութերի համար է հասանելի, սակայն ընկերությունն ասել է, որ արդեն փորձարկում է գործառույթը նաև կարճ տեսանյութերի համար:

Նոր գործառույթը հասանելի կլինի YоuTube-ի` PC համակարգիչների, շարժական սարքերի, պլանշետների և հեռուստացույցների համար նախատեսված տարբերակներում։

Օրինակ՝ հանրահայտ MrBeast ալիքի տեսանյութերից մեկի դեպքում այս պահին անգլերենից բացի հասանելի է 11 լեզու՝ արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, հինդի, ճապոներեն, կորեերեն, ռուսերեն, պորտուգալերեն, իսպաներեն և թուրքերեն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ