Նեոնային լուսավորություն, յուրահատուկ դիզայն․ հրապարակվել են OnePlus 11 Concept սմարթֆոնի լուսանկարները

22 փետրվարի, 2023  10:21


OnePlus-ը հրապարակել է նոր OnePlus 11 Concept սմարթֆոնի լուսանկարները։ Յուրահատուկ դիզայնով այս հեռախոսի շնորհանդեսը տեղի կունենա Mobile World Congress 2023 (MWC) տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, հայտնում է Engadget-ը։

Հրապարակված պատկերներում երևում է, որ սմարթֆոնի հետնամասը զարդարված է նեոնային լուսավորությամբ գալարաձև փոքրիկ խողովակով, որի մի ծայրը հասնում է տեսախցիկի բլոկին։

Պարզ չէ, թե արդյոք նեոնային լուսավորությամբ խողովակը միայն դեկորատիվ բնույթ կկրի, թե այլ դեր ևս կունենա։ Ընկերությունը նշել է, որ այն նմանակում է արյունատար անոթներին, իսկ նման դիզայնը կոչվում է Flowing Back:

Հաղորդվում է, որ նեոնային լուսավորությամբ խողովակը ծառայելու է նաև որպես հովացման համակարգ․ հովացուցիչ նյութը կհոսի այդ փոքրիկ խողովակով, ինչը կբարձրացնի ջերմությունը ցրելու թե՛ տարածքը, թե՛ արդյունավետությունը:

one plus 11  .JPG (46 KB)

Այդուհանդերձ, Engadget-ը այս որոշումը համարում է հաջողված, քանի որ One Plus 11-ը խաղային լավագույն սմարթֆոններից է, իսկ նեոնային խողովակները, անկախ նրանից, թե դրանք առաջադեմ հովացման համակարգի մաս են, թե պարզապես հետին լուսավորություն, կընդգծեն սմարթֆոնի խաղային առանձնհատկությունները:

OnePlus 11-ի կոնցեպտային տարբերակը հիմնված է OnePlus 11-ի ստանդարտ տարբերակի վրա, ուստի, ըստ Engadget-ի՝ հիմնական բնութագրերը պետք է որ չփոխվեն: Սակայն նոր հեռախոսի տեսախցիկը ավելի մեծ տեսք ունի, ինչից ենթադրելի է, որ այն համալրված կլինի պերիսկոպի մոդուլով հեռաֆոտո ոսպնյակով։

MWC 2023-ը կանցկացվի Բարսելոնայում, տեխնոցուցահանդեսը կմեկնարկի փետրվարի 27-ին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ