Leadership in Tech (LIT) Academy-ն սկսում է Հայաստանում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման 6-ամսյա նոր ծրագիր

21 փետրվարի, 2023  16:01

Leadership in Tech (LIT) Academy-ն սկսում է Հայաստանում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման 6-ամսյա նոր հեղինակավոր ծրագիր: Manage People-ը նախատեսված է տեխնոլոգիական թիմերի առաջնորդների և ավագ մասնագետների համար, որոնք ձգտում են զարգացնել կառավարման և առաջնորդության իրենց հմտությունները: 

Արտեմ Գրիգորյանի (LinkedIn), Արսեն Բաբայանի (Adobe), Հարություն Բաղդասարյանի (QLess), դոկտոր Մերի Դուրյանի (Arup) և  մի շարք այլ հանրահայտ ընկերությունների ոլորտի առաջատար փորձագետների անմիջական ներգրավվածությամբ և Meta, Apple, Microsoft,  H-E-B, Salesforce,VMware, TUMO և նման այլ հաջողակ կազմակերպությունների ներկայացուցիչների շարունակական աջակցությամբ LIT-ը միտված է նպաստելու տեխնոլոգիական ոլորտում առաջնորդության զարգացմանն ու խթանմանը:

Leadership in Tech (LIT) Academy 2.JPG (299 KB)

Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ և փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի դրանից, ծրագրի մասնակիցները կունենան.

  • 52 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ,
  • եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ,
  • ամենամյա ոչ ֆորմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների և փորձագետների հետ,
  • հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ, համայնքին և միջոցառումներին,
  • հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին,
  • LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:

Leadership in Tech (LIT) Academy 3.JPG (201 KB)
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերի առաջնորդներն ու ավագ մասնագետները:

Առաջին խմբի մասնակիցները կստանան 25% զեղչ մասնակցության վճարից:

Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է: Բոլոր հետաքրքրված անձինք ծրագրին կարող են դիմել հետևյալ հղմամբ: Ծրագիրը կմեկնարկի մարտի 1-ին: Տեղերը սահմանափակ են։ 

Leadership in Tech (LIT) Academy 1.jpeg (815 KB)
4.JPG (207 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ