Գո խաղում ամերիկացին հաղթել է ԱԲ-ի «անպարտելի» համակարգին

20 փետրվարի, 2023  19:48

Ամերիկացի Քելլին Պելրինը գո սեղանի խաղում հաղթել է արհեստական ​բանականության գերժամանակակից համակարգին՝ օգտագործելով մեկ այլ համակարգչի կողմից հայտնաբերված նախկինում անհայտ թերությունը: Այնուամենայնիվ, խաղում, որում նա հաղթել է 15 խաղերից 14-ը, նա հաղթել է առանց համակարգչային ուղղակի աջակցության:

Ինչպես տեղեկացնում է Yahoo.com-ը, այս հաղթանակը բացահայտել է գո խաղի համակարգչային լավագույն ծրագրերի թուլությունը, որը բնորոշ է այսօր լայնորեն օգտագործվող ԱԲ համակարգերին, այդ թվում՝ ChatGPT չատբոտին։

Հաղթող մարտավարությունն առաջարկել է համակարգչային ծրագիրը, որն ուսումնասիրել է ԱԲ համակարգերը՝ փնտրելով դրանց թույլ կողմեր: Այնուհետև Քելլին Պելրինն իրագործել է առաջարկված պլանը։

Ադամ Գլիվը, որը Կալիֆոռնիայում գործող FAR AI հետազոտական ​​ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է, ասել է, որ իրենց մշակած ծրագիրը գո խաղի լավագույն համակարգերից մեկի՝ KataGo-ի դեմ խաղացել է ավելի քան 1 միլիոն խաղ, որպեսզի գտնի թույլ տեղ, որից կկարողանա օգտվել մարդ խաղացողը։

Հաղթող ռազմավարությունը, ըստ Պելրինի, այդքան էլ հեշտ չէ, սակայն այն ոչ էլ շատ դժվար է․ միջին մակարդակի մարդն այն կարող է սովորել և կիրառել համակարգչի դեմ խաղում։ Նա նաև օգտագործել է այս մեթոդը և հաղթանակ տարել գո խաղի մեկ այլ առաջատար համակարգի՝ Leela Zero-ի դեմ:

Google-ին պատկանող DeepMind հետազոտական ​​ընկերության կողմից մշակված AlphaGo համակարգը 2016 թ․ 4:1 հաշվով հաղթել է այս խաղի աշխարհի չեմպիոն հարավկորեացի Լի Սեդոլին: Այդ ժամանակ հայտարարվեց, որ այս համակարգին անհնար է հաղթել։  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ