Apple Music-ում արդեն ավելի քան 100 մլն երգ կա. ամեն օր 20 000 նոր երգ է ավելացվում

4 հոկտեմբերի, 2022  12:25

Apple Music-ը հատել է 100 մլն երգի շեմը։ 2015-ի հունիսին գործարկվելու պահին ծառայությունն ընդամենը 30 մլն երգ ուներ. յոթ տարվա ընթացքում դրանց թիվն ավելի քան եռապատկվել է։

Apple-ի տվյալներով՝ ամեն օր ծառայությունում ավելացվում է մոտ 20 000 նոր երգ։ Այսքան շատ երգերի առկայության պարագայում բավականին մեծ է հավանականությունը, որ այստեղ մարդիկ կգտնեն իրենց անհրաժեշտ երգը, նույնիսկ եթե այն շատ հազվադեպ է։ 

Բացի դրանից, կոմպոզիցիաների այս թիվը կարող է ծառայությանն առավելություն տալ մրցակիցների նկատմամբ: Այդպես, օրինակ, գլխավոր մրցակից Spotify-ում ավելի քան 80 միլիոն երգ կա: Բայց արդյո՞ք այդ առավելությունը բավարար է, որպեսզի մարդիկ ցանկանան այլ ծառայությունից անցնել Apple Music-ին: Այս հարցին առայժմ դժվար է պատասխանել։

Բացի դրանից, տեղեկություններ չկան այն մասին, թե 100 միլիոն երգերից քանիսն են բացառիկ, իսկ քանիսը՝ նույն երգի տարբեր տարբերակները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ