Երեք սխալ, որ մարդիկ հաճախ թույլ են տալիս հեռախոսը լիցքավորելիս

19 փետրվարի, 2023  13:22

Gizchina պարբերականը ներկայացրել է երեք հաճախ հանդիպող սխալ, որոնք մարդիկ թույլ են տալիս իրենց սմարթֆոնները լիցքավորելիս։ Պարբերականը նշում է, որ պետք է խուսափել այդ սխալներից, որոնց պատճառով հեռախոսի մարտկոցը կարող է ավելի կարճ ժամանակում շարքից դուրս գալ։

«Սարքերի տերերի համար հեշտ է զարգացնել իրենց սարքը լիցքավորելու սովորություն, որն անվնաս է թվում, բայց իրականում կարող է բացասաբար ազդել ձեր մարտկոցի երկարակեցության և աշխատանքի վրա»,- զգուշացնում է հոդվածի հեղինակը։

Հեռախոսը լիցքավորել պատյանով

Ըստ հոդվածի՝ առաջին սխալն այն է, որ մարդիկ սմարթֆոնը լիցքավորում են պատյանով, մինչև դա խորհուրդ չի տրվում։ Պատճառն այն է, որ դա կարող է հանգեցնել մարտկոցի գերտաքացման, կամ դրա պատճառով կարող է կոտրվել միակցիչը: Դրա համար հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս հեռախոսը լիցքավորելիս հանել պատյանը։

Ամեն օր կիրառել արագ լիցքավորում

Ամեն օր սմարթֆոնն արագ լիցքավորելը երկրորդ վատ սովորությունն է, որ մարդիկ ունեն։ «Եթե ձեր սմարթֆոնն ունի 40 Վտ կամ ավելի բարձր հզորության լիցքավորիչ, կարևոր է չօգտագործել այն ամեն օր: Այս սովորությունը կարող է զգալիորեն վատթարացնել մարտկոցի վիճակը օգտագործման առաջին իսկ տարում»,- ասվում է հոդվածում։

Հեղինակի կարծիքով՝ անհրաժեշտ է պարբերաբար հեռախոսը լիցքավորել դանդաղ լիցքավորմամբ, հատկապես, եթե սմարթֆոնը լիցքավորում եք գիշերը (ինչը, ի դեպ, ևս խորհուրդ չի տրվում

Լիցքավորել, երբ լիցքը պակաս է 5%-ից

Երրորդ հաճախ հանդիպող սխալը, ըստ հոդվածագրի, մարտկոցը 5%-ից ցածր լիցքաթափելն է և հետո միայն այն լիցքավորելը: «Այս սովորությունն ամենավատն է։ Քանի որ սա մեծապես ծանրաբեռնում է մարտկոցը, երբ լիցքը նվազում է 10-15%-ից: Եթե ​​ամեն օր կրկնեք այս սովորությունը, ձեր մարտկոցը սովորականից ավելի արագ կդեգրադացվի»,- զգուշացրել հեղինակը, ում կարծիքով՝ հեռախոսը պետք է լիցքավորել, երբ մարտկոցը 15-20%-ի վրա է, բայց ոչ ավելի ցածր։

Tech News.am-ն ավելի վաղ անդրադարձել էր սմարթֆոնի ճիշտ լիցքավորմանը՝ առաջարկելով մի քանի այլ պարզ կանոններ, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի երկարացնել մարտկոցի կյանքը։ 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ