Instagram-ը նոր գործառույթ է թողարկում՝ Channels․ ի՞նչ հնարավորություններ է այն տալիս

17 փետրվարի, 2023  13:28

Instagram-ը գործարկում է չատի նոր գործառույթ, որը կոչվում է Channels: Այս մասին հայտարարել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը բացել է իր սեփական ալիքը, որտեղ նախատեսում է ապագայում կիսվել Meta թարմացումների մասին տեղեկություններով։

Նոր գործառույթը բովանդակություն ստեղծողներին թույլ է տալիս միանգամից բազմաթիվ մարդկանց հետ կիսվել հանրային հաղորդագրություններով և ուղղակիորեն շփվել իրենց հետևորդների հետ: Ալիքներն ունեն տեքստերի, պատկերների, հարցումների, արձագանքների և աջակցություն։

Ինչպես տեղեկացնում է TechCrunch-ը, նոր գործառույթը բոլորին դեռ հասանելի չէ․ Instagram-ն այն սկսել է փորձարկել ԱՄՆ-ում մի քանի օգտատերերի հետ (նշվում է 14 օգտահաշվի մասին)։ Ակնկալվում է, որ Channels-ը պլատֆորմի մյուս օգտատերերին հասանելի կլինի առաջիկա ամիսներին: Instagram-ը նշում է, որ միայն բովանդակություն ստեղծողները կկարողանան իրենց ալիքներում հրապարակումներ անել, իսկ իրենց հետևորդները կկարողանան միայն արձագանքել, պատասխանել բովանդակությանը և մասնակցել հարցումներին։

Առաջիկա ամիսներին Instagram-ը նախատեսում է ալիքներին ավելացնել լրացուցիչ հնարավորություններ, օրինակ՝ բովանդակություն ստեղծող այլ օգտատերերի հրավիրելու հնարավորություն, որպեսզի քննարկեն, օրինակ, ապագա հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր և այլն։

Մարկ Ցուկերբերգն ասել է, որը ընկերությունը նախատեսում է առաջիկա ամիսներին այս գործառույթը ներդնել նաև Messenger-ում և Facebook-ում։

instagram channels.JPG (53 KB)

Սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը կարող են գտնել ալիքներ և դիտել դրանք, սակայն միայն ալիքին միացած բաժանորդները ծանուցումներ կստանան, երբ տվյալ ալիքում նոր բովանդակություն հայտնվի: Բաժանորդները կարող են ցանկացած ժամանակ լքել կամ անջատել ալիքները և կարգավորել ալիքների հեղինակներից ստացվող ծանուցումները:

Instagram-ի ալիքները նախատեսված են հանրային և բաց չատերի համար, ուստի դրանք տարբեր կերպ են վարվում, քան անձնական հաղորդագրություններն այս սոցցանցում: Ալիքները ենթակա են Instagram-ի համայնքի ուղեցույցներին, և մարդիկ կարող են բողոք ներկայացնել կոնկրետ ալիքում առկա բովանդակության կամ ողջ ալիքի դեմ, եթե այն հակասում է Meta-ի քաղաքականությանը: Ընկերությունը հիշեցնում է, որ ունի անհրաժեշտ գործիքներ, որպեսզի բացահայտի, վերանայի կամ հեռացնի հեռարձակվող ալիքների բովանդակությունը, եթե դրանք խախտում են սոցցանցի կանոնները։

Նշենք, որ Viber-ը դեռ ամիսներ առաջ է ստեղծել ալիքներ՝ թե՛ բովանդակություն ստեղծողների, և թե՛ օգտատերերի համար։ Viber ալիքների միջոցով բովանդակություն ստեղծողները կարող են հաղորդակցվել թիրախային լսարանի հետ ամբողջ աշխարհում, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները և ապահովել հետադարձ կապը, իսկ օգտատերերը կարող են գտնել «իրենց» բովանդակությունը՝ պահպանելով գաղտնիությունը:

Ալիքներում բովանդակություն ստեղծողների համար հասանելի են այնպիսի օգտակար գործառույթներ, ինչպիսիք են հաղորդագրության հետաձգված հրապարակումը, մանրամասն վերլուծությունը, ինչպես նաև հարցումներն ու վիկտորինաները: Ընդորում, Viber ալիքի անդամների թիվը սահմանափակ չէ։ Ալիքի սուպեր ադմինիստրատորները կարող են նաև կարգավորել հետաձգված հրապարակումը API-ի միջոցով՝ առանց հեռախոսի կամ համակարգչի օգտագործման բովանդակությունը ավտոմատ կերպով ուղարկելու համար:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ