Vivo-ն ևս մեկ iQOO Neo7 է ներկայացրել․ խաղային սմարթֆոնն ստացել է նոր՝ Dimensity 8200 չիպ

17 փետրվարի, 2023  19:17

Vivo-ի iQOO Neo7 խաղային սմարթֆոնների ընտանիքն արդեն ունի երեք չինական մոդել, և այժմ այն ​​ընդլայնվել է ևս մեկով՝ հնդկական տարբերակով, որը նման է iQOO Neo7 SE-ին, սակայն ստացել է նոր պրոցեսոր։

Նոր iQOO Neo7-ն ստացել է 4 նմ Dimensity 8200 պրոցեսոր, որը ներառում է չորս Cortex-A78 միջուկներ (մեկը կարող է աշխատել մինչև 3,1 ԳՀց, ևս երեքը՝ 3,0 ԳՀց հաճախականությամբ), ինչպես նաև չորս Cortex-A55 միջուկներ 2,0 ԳՀց հաճախականությամբ և Mali-G610 MC6 գրաֆիկա։ Սառեցման համար սմարթֆոնն ունի գոլորշիացման մեծ խցիկ և գրաֆիտային թիթեղների բազմաթիվ շերտեր։  

Նոր սմարթֆոնն ստացել է մեծ՝ 6,78 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ։ Էկրանն ունի 1080 × 2400 պիքսել լուծաչափ և 20:9 հարաբերակցություն: Աջակցում է 120 Հց թարմացման արագություն, թեև կարող եք ընտրել 60 Հց կամ 90 Հց՝ բովանդակություն դիտելու համար և 30 Հց՝ միշտ միացված էկրանի համար:  

Dimensity 8200 .jpg (200 KB)

Սովորաբար էկրանի նմուշառման արագությունը 300 Հց է, բայց կա նաև խաղի հատուկ ռեժիմ, որն ապահովում է մինչև 1200 Հց: Իսկ Ultra Game Mode-ում կարող եք շարժման ճանաչման հիման վրա սահմանել մինչև վեց հատուկ գործողություն՝ գիրոսկոպի և աքսելերոմետրի կիրառմամբ: Մասնավորապես, այս ֆունկցիոնալությունն ապահովվում է New State խաղի ժամանակ և ապագայում այս ֆունկցիայի աջակցությունը կապահովվի այլ խաղերում, այդ թվում՝ Call of Duty Mobile-ում։ Բացի դրանից, որոշ խաղեր ապահովում են կադրերի արագություն մինչև 90 կադր վայրկյանում (FPS):

Էկրանի առավելագույն պայծառությունը ձեռքով կարելի է կարգավորել մինչև 500 քդ/մ2, իսկ առավելագույն արժեքը հասնում է 1000 քդ/մ2-ի: Էկրանն ունի HDR10+ համատեղելիություն:

Neo7 սմարթֆոնը հասանելի է 8 և 12 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողությամբ և Android 13 օպերացիոն համակարգով FuntouchOS 13 ինտերֆեյսով (արտադրողը խոստանում է թարմացում մինչև Android 15) և ունի 5000 մ/Աժ հզորությամբ մարտկոց, որն ապահովում է արագ լիցքավորման տեխնոլոգիա:

FlashCharge-ի լիցքավորումն ապահովում է 120 Վտ հզորություն, սմարթֆոնը լիցքավորվում է 1-ից մինչև 50% 10 րոպեում, մինչև 100%՝ 25 րոպեում։ Համեմատության համար նշենք, որ Neo6 մոդելում 80 Վտ հզորությամբ լիցքավորումն ապահովում էր համապատասխանաբար 12 և 32 րոպե արագություն։ Բացի դրանից, անցյալ տարվա մոդելի մարտկոցի հզորությունը 300 մԱ/ժ-ով պակաս էր։ Նոր սմարթֆոնն ունի լիցքավորման երկու ռեժիմ՝ արագ, որը չի տաքացնում մարտկոցը, և գերարագ, որը թույլ է տալիս լիցքավորել ամբողջ արագությամբ և կարող է տաքացնել մարտկոցը։

Ինչ վերաբերում է տեսախցիկին, ապա Neo7-ն ստացել է 64 ՄՊ 1/1,97 դյույմանոց ISOCELL GW3 սենսոր՝ հիմնված ISOCELL 2.0 տեխնոլոգիայի վրա։ Այս սերնդի iQOO-ն չունի գերլայնանկյուն տեսախցիկ և ունի միայն հիմնական մոդուլ, մակրոմոդուլը և սենսոր, որն ապահովում է պատկերի խորությունը:

iQOO Neo7 թողարկվում է կապույտ և սև տարբերակով: 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ բազային մոդելն արժե 360 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 410 դոլար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ