Որո՞նք է աշխարհի ամենահզոր Android սմարթֆոնները․ AnTuTu-ն թարմացրել է իր վարկանիշային ցանկը

13 փետրվարի, 2023  17:26

Սմարթֆոնների թեստավորմամբ զբաղվող AnTuTu ծառայությունը հրապարակել է շուկայում առկա ամենահզոր Android սմարթֆոնների վարկանիշային ցանկը, որը հասանելի է ընկերության կայքում։

Ցանկում ներառված է 134 Android սմարթֆոն։ Համաշխարհային շուկայում ամենաարդյունավետ ֆլագմանների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է vivo X90 Pro +-ը, որը Snapdragon 8 Gen 2 չիպի շնորհիվ հավաքել է 1,283,893 միավոր:

Վարկանիշային ցանկի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է iQOO 11-ը, որը նույնպես զինված է Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով։ iQOO 11-ը հավաքել է 1,272,580 միավոր։ Ցուցակի երրորդ տեղում է Legion Y70-ը, որն ունի Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորով (հավաքել է 1,112,092 միավոր)։

Antutu.JPG (80 KB)

AnTuTu-ի վարկանիշային ցուցակի թոփ հնգյակը եզրափակում են Redmi K50 Ultra-ն Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորով (1,093,516 միավոր) և 5Asus ZenFone 9-ը Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորով (1,066,439 միավոր)։

Ինչ վերաբերում է ենթաֆլագմաններին, ապա այս վարկանիշում առաջատարը Xiaomi 12T-ն է (821,860 միավոր): Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են realme GT Neo 3-ը (812,167 միավոր) և Poco X4 GT-ն (806,615 միավոր): Xiaomi 12T-ը հիմնված է Dimensity 8100-Ultra չիպի վրա, մինչդեռ realme GT Neo 3-ը և Poco X4 GT-ն ունեն ավելի «պարզ» Dimensity 8100 պրոցեսոր։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ