ChatGPT չատբոտը կինտեգրվի Opera բրաուզերում

10 փետրվարի, 2023  12:21

Opera բրաուզերում կներդրվի ChatGPT-ի արհեստական ​​բանականության (ԱԲ) տարրերով աշխատող բոտ։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով չինական Kunlun Tech ընկերությանը, որին ներկայումս պատկանում է բրաուզերը։

«Մանրամասներ չկան ժամանակացույցի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե արդյոք այդ գործառույթները հասանելի կլինեն Opera-ի բոլոր արտադրանքներում, ներառյալ՝ iOS-ի և Android-ով PC համակարգիչների և բջջային բրաուզերների համար»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Statcounter-ի հունվարի տվյալներով՝ Opera-ն բրաուզերների համաշխարհային շուկայում զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ շուկայի 2,4% բաժնեմասով։ Դեկտեմբերից կորպորացիան սկսել է ակտիվ աշխատել արհեստական ​​բանականության վրա հիմնված սեփական ծրագրերի վրա։ Մայր ընկերությունը՝ Kunlun Tech-ը, տեղակայված է Պեկինում և ցուցակված է Շենժենի ֆոնդային բորսայում:

ԱԲ-ով աշխատող ChatGPT-ն իսկական մրցավազք է առաջացրել ՏՏ ոլորտում, ընկերությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT-ի իրենց տարբերակները մշակելու մասին։ Ավելին, Open AI ընկերության կողմից  ChatGPT-ի թողարկումից հետո, Microsoft-ն ChatGPT-ը ներդրել է իր Bing որոնողական համակարգում՝ որոնման փորձառությունը հասցնելով նոր մակարդակի։

Google-ը ևս ներկայացրել էր ChatGPT-ի սեփական տարբերակը՝ Bard չատբոտը, սակայն այն փաստական սխալ էր թուլ տվել առաջին իսկ հարցի պատասխանում, ինչի հետևանքով Google-ի  մայր ընկերության՝ Alphabet-ի բաժնետոմսերի գինն ընկել էր ավելի քան 7%-ով՝ ընկերության շուկայական արժեքը նվազեցնելով է 100 մլրդ դոլարով:

Չինական տեխնոլոգիական հսկաները՝ Baidu-ն և Alibaba-ն նույնպես վերջերս հայտարարեցին, որ աշխատում են ChatGPT-ի իրենց տարբերակներն ստեղծելու վրա։

OpenAI-ի ChatGPT չատբոտը ԱԲ տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծում է տեքստային բովանդակություն: Դրա տարբերակներից մեկը հասանելի է համացանցի օգտատերերին անվճար, այն պատասխանում է օգտատերերի հարցերին, ստեղծում տարբեր ժանրերի տեքստեր, թարգմանում մի լեզվից մյուսը և այլն։

Չատբոտը սկսեցին քննադատել հատկապես այն բանից հետո, երբ այն սկսեցին օգտագործել ուսանողները քննություններ հանձնելու և ակադեմիական աշխատանքներ պատրաստելու համար, որոնցում ChatGPT-ն բավական լավ արդյունքներ է ցույց տվել: Այսպես, ChatGPT-ն ավարտական ​​քննություն է հանձնել լավագույն բիզնես դպրոցներից մեկում, կոնկրետ աշխատատեղի համար դիմողների 80%-ից լավ է կատարել թեստային առաջադրանքը այնպես, որ HR մասնագետները նրան հրավիրել են հարցազրույցի։ Նույնիսկ դատավորներն են սկսել այն օգտագործել․ Կոլումբիայում մի դատավոր ChatGPT-ը կիրառել է վիճելի գործով վճիռ կայացնելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ