GIF22-ի դեմքերը. 5 հարց Մոնիկ Մորոուին

1 հոկտեմբերի, 2022  16:20

Մի քանի օրից Երևանը կհյուրընկալի ականավոր գիտնականների, ձեռնարկատերերի, միջազգային առաջատար ընկերությունների և կազմակերպությունների բարձր ներկայացուցիչների «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» 4-րդ Գլոբալ ինովացիոն ֆորումին մասնակցելու համար։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպվող միջազգային այս ֆորումի առանցքում արհեստական բանականությունն ու մարդկանց կյանքի վրա դրա ունեցած ազդեցության վերաբերյալ քննարկումներն են։

GIF22-ին ընդառաջ NEWS.am Tech-ը զրուցել է ֆորումի բանախոսների հետ։  Ձեզ ենք ներկայացնում Մոնիկ Մորոուին, ով «Syniverse Technologies»-ում նոր տեխնոլոգիաների գծով վաստակավոր ճարտարարապետ է։ Նա կմասնակցի պանելային քննարկմանը, որը վերաբերում է արդյունաբերության տարբեր ճյուղերում արհեստական բանականության ունեցած բեկումնային ազդեցությանը:

Տիկին Մորոու, որո՞նք են լինելու Ձեր ելույթի առանցքային կետերը։

Կցանկանայի ընդգծել տվյալների կախատեսելիության և իրական ժամանակում դրանք գաղափարների փոխակերպելու կարևորությունը: Անվտանգության տեսանկյունից թեման ընդգրկում է նաև ԱԲ-ի գործածումը դատաբժշկության, հարձակումների բացահայտման և դրանց բուն պատճառը գտնելու,  ինչպես նաև դատաբժշկական կանխատեսող մոդելի մշակման մեջ։ ԱԲ-ին բնորոշ ավտոմատացման կարողությունը «մեծ տվյալներին» ապահովում է մարդկանց անհրաժեշտ վերլուծական հնարավորությամբ: Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիա, ԱԲ-ն գործիքակազմի մի մասն է։

Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել արհեստական բանականության կիրառության առանձնահատկություններն այն ոլորտում, որում Դուք ներկայում աշխատում եք։

Իմ հիմնական գործառույթը վերաբերում է վերոնշյալ ուղղություններին, որոնք հատուկ են հեռահաղորդակցության ոլորտին։ Ես նաև հետաքրքրված եմ, թե ինչպես արդյունաբերության տարբեր ճյուղեր կարող է լինել էթիկական՝ կախված կոնտեքստից: Ներկայում ղեկավարում եմ IEEE P7030 աշխատանքային խումբը, որը զբաղվում է ընդլայնված իրականության տեխնոլոգիաների էթիկական գնահատմամբ: Սա հակաուտոպիկ թեմա չէ․ մենք, իհարկե, հնարավորություն ունենք պարզելու դրա գործածման միտումները և քննարկել, թե որտեղ այն կարող է խաթարել քաղաքացիների ապահովությունն ու անվտանգությունը։ Թեման բարդ է և բազմագործոն:

ԱԲ ոլորտում ի՞նչ փոխություններ են արձանագրվել վերջին հինգ տարում եւ ի՞նչ պետք է ակնկալել առաջիկա տարիներին։

Վերջին 5 (գուցե և ավելի) տարիների ընթացքում մենք ոլորտում կիրառել ենք արհեստական բանականությամբ գործող տեխնոլոգիաները: Առաջիկա 5-10 տարիների ընթացքում կարող ենք ականատես լինել անհատականացված բժշկությանը. սպառողների կողմից փորձնական օգտագործումը որպես թվային երկվորյակներ, ինչը ընդլայնել է «մետավերսի» հասկացությունը: Իրավունքի և համակարգչային գիտության հատման արդյունքում էլ՝ որպես կրթական գիտաճյուղ, ի հայտ կգան մարդկանց անվտանգությունն ապահովող նոր օրենքներ: Կանխատեսելիությունն ու իրական ժամանակի ռեժիմը, այս իմաստով, կլինեն կարևոր գործոններ:

Ներկայում ո՞րն է արհեստական բանականության ոլորտում ամենամեծ մարտահրավերը։

Ամենամեծ մարտահրավերներից է մակրո մակարդակում տվյալների ամբողջականության որոշումը (տվյալների տեսակն ու դրանց աղբյուրը) և ճանաչողական կողմնակալության կառավարումը։

Ո՞րն է GIF22-ին մասնակցելու Ձեր հիմնական մոտիվացիան եւ ի՞նչ կարող է շահել լսարանը միջազգային այս ձեւաչափի մասը կազմելով։

Մեծ ոգևորվածությամբ եմ սպասում #GIF22-ին իմ մասնակցությանը՝ ակնկալելով բեղմնավոր քննարկում, որը մի շարք նոր առաջարկների հիմք կհանդիսանա։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ