Մեծ թերություն՝ Samsung Galaxy S23-ում. ծրագրակազմը 60 ԳԲ տեղ է զբաղեցնում հեռախոսում

7 փետրվարի, 2023  16:20

Samsung Galaxy S23 ֆլագմանային նոր սմարթֆոնների մոտ մի թերություն են հայտնաբերել․ ներկառուցված ծրագրակազմը հեռախոսի հիշողության մեջ մոտ 60 ԳԲ տեղ է զբաղեցնում, ինչը  մոտ երկու անգամ ավելի է, քան համակարգչում տեղադրված Windows 11-ը:

Սա նշանակում է, որ եթե գնեք այս շարքի բազային մոդելի սմարթֆոն՝ 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, ապա ձեզ հասանելի կլինի հիշողության միայն կեսը, քանզի մյուս կեսը կզբաղեցնեն Android 13 օպերացիոն համակարգը, One UI 5.1 ինտերֆեյսը և նախապես տեղադրված հավելվածները։ Galaxy S23+ և Galaxy S23 Ultra մոդելները, ի տարբերություն բազային Samsung Galaxy S23-ի, ունեն նվազագույնը 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, սակայն նույնիսկ այս դեպքում օգտատերերի համար տհաճ է գիտակցել, որ ներկառուցված ծրագրակազմը զբաղեցնում է հեռախոսի հիշողության մեկ քառորդը:

Հետաքրքիր է, որ ոչ բոլոր Samsung Galaxy S23-ներն ունեն այս խնդիրը, և դա կախված է նաև երկրից, որտեղից ձեռք է բերվել հեռախոսը: Օրինակ՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այս խնդիրն ավելի արտահայտված է։

Sammobile պարբերականը ցույց է տվել երկու սքրինշոթ, որոնցում կարելի է տեսնել, որ Հնդկաստանում (ձախում) Samsung Galaxy S23 Ultra-ի ծրագրակազմն ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան Նիդեռլանդներում (աջում). առաջին դեպքում այն զբաղեցնում է 38,39 ԳԲ, երկրորդում՝ 58,04 ԳԲ։

samsung-galaxy-s23-storage-problem

Ինչո՞ւ է նոր ֆլագմանի ծրագրակազմը որոշ երկրներում այդքան շատ տեղ զբաղեցնում, իսկ մյուսներում՝ նկատելիորեն ավելի քիչ: Առայժմ դա հանելուկ է։ Կարելի է ենթադրել, որ արևմտյան երկրներում այս սմարթֆոններում նախապես տեղադրված են օպերատորների ավելի շատ ծրագրեր և հետևաբար նաև ավելի շատ գործընկեր ընկերությունների հավելվածներ. օրինակ՝ նոր Galaxy հեռախոսները թողարկվում են նախապես տեղադրված Samsung Messages-ով և Google Messages-ով։ Այս հավելվածները շատ նման են միմյանց, բայց դրանցից ոչ մեկը հնարավոր չէ հեռացնել, և արդյունքում դրանք լրացուցիչ տեղ են զբաղեցնում հեռախոսում:

Համեմատության համար նշենք, որ Pixel 7 հեռախոսների ծրագրակազմը, ինչպես Android 13-ի MIUI 14 ինտերֆեյսը Xiaomi 13-ում զբաղեցնում է ընդամենը 15 ԳԲ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ