108 ՄԲ տեսախցիկ և ընդամենը $250. Xiaomi-ն ներկայացրել է Poco X5 և X5 Pro բյուջետային սմարթֆոնները

6 փետրվարի, 2023  19:05

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Poco X5 և X5 Pro միջին դասի սմարթֆոնները, հայտնում է gsmarena.com կայքը։

Poco X5՝ բազային մոդելը, ունի 6.67 դյույմանոց 120 Հց AMOLED էկրան, Snapdragon 695 չիպ և 5000 մ/Աժ մարտկոցով՝ 33 Վտ արագ լիցքավորմամբ:

Poco X5-ը զինված է 48 ՄՊ հիմնական տեսախցիկով, որն ունի լրացուցիչ 8 ՄՊ գերլայնանկյուն սենսոր և 2 ՄՊ մակրոմոդուլ: Սելֆիի տեսախցիկը 13 ՄՊ է։

poco x5  .JPG (81 KB)

Poco X5 Pro-ն ունի 6,67 դյույմանոց 120 Հց AMOLED էկրան և, բազային տարբերակի համեմատ, նույնիսկ ավելի քիչ պայծառություն՝ 900 կդ/մ2 (Poco X5-ի դեպքում այն 1200 կդ/մ2 է):

Poco X5 Pro-ի աշխատանքի արդյունավետության համար պատասխանատու է Snapdragon 778G չիպը: Նորույթն ստացել է 5000 մԱ/ժ մարտկոց՝ 67 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ։

Poco X5 Pro-ի տարբերակիչ առանձնահատկությունը 108 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկն է: Դրա հետ մեկտեղ սմարթֆոնն ունի 8 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկ, 2 ՄՊ մակրոմոդուլ և 16 ՄՊ սելֆի տեսախցիկ։

poco 5x pro .JPG (72 KB)

Նաև երկու մոդելների միացման կոճակներն ունեն մատնահետքերի սկաներներ, 3,5 մմ աուդիոելք ականջակալների համար և microSD հիշողության քարտերի աջակցություն:

Հայտնի է, որ Poco X5 Pro-ն կստանա MIUI 14 ինտերֆեյս, իսկ բազային տարբերակը կաշխատի MIUI 13 ինտերֆեյսի հիման վրա։

Poco X5-ը կվաճառվի $200-ով, իսկ Poco X5 Pro-ն կարելի է գնել $250-ով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ