Samsung-ը ներկայացրել է երեք նոր սմարթֆոն Galaxy S23 շարքից՝ վանիլային Galaxy S23-ը, Galaxy S23+-ը և Galaxy S23 Ultra-ն: Վերջինս նույնիսկ արդեն հասցրել 2023 թ․ ամենահզոր սմարթֆոնի կոչումը վաստակել։
Այս սմարթֆոնների բնութագրերի մեծ մասը վաղուց հայտնի է եղել տարբեր արտահոսքերից, ուստի դրանք դժվար թե որևէ մեկին զարմացնեն: Այսօրվա չափանիշներով այս սարքերը բավականին ստանդարտ տեսք ունեն. դրանց դիզայնում արտառոց ոչինչ չկա:
Ֆլագմանային Galaxy S23 Ultra-ն ունի 6,8 դյույմանոց մեծ AMOLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել լուծաչափով, մինչդեռ Galaxy S23 և Galaxy S23+ մոդելներն ունեն 6,11 և 6,6 դյույմանոց Infinity-O AMOLED էկրաններ՝ 2340 × 1080 լուծափով։ Բոլոր երեք սմարթֆոնները երկու կողմից պաշտպանված են ամուր Gorilla Glass Victus 2-ով:
Galaxy S23-ի և Galaxy S23+-ի հետևի վահանակի վրա կարելի է տեսնել երեք տեսախցիկ, որոնց կորպուսները կլոր են: Տեսախցիկների բնութագրերը.
Ավելի հզոր Galaxy S23 Ultra-ի կորպուսն ավելի անկյունային է՝ հետևի չորս տեսախցիկներով.
Երեք սմարթֆոններն էլ ստացել են 8 միջուկանի Qualcomm պրոցեսորներ, և ոչ թե ստանդարտ, այլ հատուկ տարբերակ՝ Snapdragon 8 Gen 2 for Galaxy, որն ավելի արագ է, քան ստանդարտը՝ 3,6 ԳՀց ավելի բարձր հաճախականության շնորհիվ՝ 3.2 ԳՀց-ի փոխարեն: Երեք մոդելներն էլ ունեն գրաֆիկական նույն քարտը՝ Adreno 740։
Galaxy S23 Ultra-ն ունի 5000 մ/Աժ լիթիում-իոնային մարտկոց, Galaxy S23+-ն ունի 4700 մ/Աժ հզորությամբ մարտկոց, իսկ Galaxy S23-ն ունի ավելի համեստ՝ 3900 մ/Աժ հզորությամբ մարտկոց:
Շատ փորձագետներ Samsung Galaxy S23 Ultra-ն անվանում են 2023 թ․ ամենահզոր սմարթֆոնը, և այն այս տիտղոսը նվաճել է դեռևս դրա թողարկումից առաջ, իսկ հայտնի Geekbench 5 կայքի անցկացրած փորձարկումը հաստատեց դա։
Ice Universe-ի վստահելի աղբյուրը Weibo-ում գրել է, որ Samsung-ի նոր ֆլագմանը մեկ հոսքուղու ռեժիմում գրանցել է Android սմարթֆոնի համար լավագույն ցուցանիշը՝ վաստակելով 1573 միավորով: Իսկ Qualcomm Snapdragon 8 Gen 2 պրոցեսորի բոլոր միջուկներն օգտագործելիս Galaxy S23 Ultra-ի արդյունքը հասնում է 5060 միավորի։
Մինչ Samsung Galaxy S23 Ultra-ի թողարկումը, Geekbench-ի ռեկորդը պատկանում էր չինական առաջատար OnePlus 11-ին` նույն Snapdragon 8 Gen 2 չիպով, որը համապատասխանաբար հավաքել է 1329 և 4767 միավոր միամիջուկ և բազմամիջուկ թեստերում:
ամիս
շաբաթ
օր