Չինաստանում սմարթֆոնների վաճառքը նվազել է՝ հասնելով 10 տարվա նվազագույնին

30 հունվարի, 2023  12:02

Չինաստանում սմարթֆոնների վաճառքը 2022 թ. տարեկան կտրվածքով նվազել է 13%-ով, ինչը ամենամեծ անկումն է վերջին 10 տարվա ընթացքում, հայտնում է IDC հետազոտական ​​ընկերությունը:

Առաքված սարքերի ընդհանուր թիվը կազմել է 286 միլիոն՝ 2022 թ. 329 միլիոն հեռախոսի դիմաց։ Սա նշանակում է, որ 2022 թ. վաճառքի ընդհանուր ծավալը ամենացածրն է 2013-ից ի վեր, և դրանից հետո առաջին անգամ է տարեկան վաճառքի ցուցանիշը նվազում 300 միլիոնից:

IDC-ի տվյալներով՝ վաճառքի այսպիսի կրճատումը պայմանավորված է բազմաթիվ լոքդաուններով, ինչպես նաև COVID-19 համաճարակի պատճառով սահմանափակող այլ միջոցներով, որոնք բացասաբար են ազդել ինչպես Չինաստանի տնտեսության վրա ընդհանրապես, այնպես էլ սպառողների տրամադրությունների վրա։

Չինաստանում անցած տարվա ընթացքում սմարթֆոնների ամենավաճառվող ապրանքանիշը եղել է Vivo-ն՝ շուկայի 18,6% մասնաբաժնով: Այնուամենայնիվ, ընկերության գլոբալ վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 25,1%-ով:

IDC.png (71 KB) 

Չինաստանում ամենաշատ սմարթֆոններ վաճառած ապրանքանիշերի մեջ երկրորդ տեղը զբաղեցնում է Honor-ը, որի վաճառքներն աճել են 34%-ից ավելի: Երրորդ տեղը կիսում են Apple-ը և Oppo-ը՝ յուրաքանչյուրը շուկայի 16.8% մասնաբաժնով։ Չինական Xiaomi-ն զբաղեցնում է այս ցուցակի ընդամենը 5-րդ տեղը՝ շուկայի իր 13,7% մասնաբաժնով։

Ընդորում, ամերիկյան Apple-ը և չինական Xiaomi-ն համաշխարհային շուկայում սմարթֆոն արտադրող ընկերությունների առաջատար եռյակում են։ Apple-ը վաճառքի ծավալով աշխարհում առաջինն է, իսկ Xiaomi-ն՝ երրորդը։

Ավել վաղ IDC-ն հրապարակել էր տվյալներ սմարթֆոնների համաշխարհային մատակարարումների վերաբերյալ, որոնք 2022 թ․ նվազել են 11,3%-ով և նաև դարձել են վատագույնը 2013-ից ի վեր:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ