Գիտնականները Ծիր Կաթինի աստղերի նոր քարտեզի են կազմել, որի վրա 3,3 միլիարդ օբյեկտ կա

28 հունվարի, 2023  16:31

Նոր DECaPS2 նախագծի շնորհիվ աստղագետները սկսել են շատ ավելին իմանալ Ծիր Կաթին գալակտիկայի մասին: Գիտնականները հրապարակել են աստղերի նոր կատալոգ, որը նկարագրում է աննախադեպ թվով՝ 3,32 միլիարդ օբյեկտ: Սա աստղային կատալոգներից ամենամեծն է (թեև նկարագրում է տիեզերքում թաքնված օբյեկտների մի փոքր մասը միայն):

Այս նախագծի շրջանակում օգտագործվում է Dark Energy Camera տեսախցիկը (DECam)։ Այն 520 մեգապիքսելանոց տեսախցիկ է, որը տեղադրված է Չիլիի Սերրո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանի Վիկտոր Բլանկոյի անվան 4 մետրանոց աստղադիտակի վրա։

Ինչպես տեղեկացնում է Universetoday.com-ը, ի սկզբանե, այս տեսախցիկը ստեղծվել է հատուկ Dark Energy Survey նախագծի համար, որն ավարտվել է 2019 թ․: Զուգահեռաբար տեսախցիկը հարմարեցվել է նոր նախագծի համար, իսկ DECaPS2-ի առաջին տվյալները հրապարակվել են դեռ 2017 թ․։ Վերջին թարմացումն ընդգրկում է երկնքի 6,5%-ը և 130° (որը 13,000-ով ավելի է, քան լիալուսինը):

Ըստ նոր ուսումնասիրության ղեկավար Էնդրյու Սաիջարիի՝ DECaPS2-ի հաջողությունը ոչ թե նախագծի երկար տևողությունն է, այլ գալակտիկական հարթությունում տեղակայված աստղային խիտ հատվածներն ուսումնասիրելու բարդ խնդիրը լուծելը:

mily way .jpg (144 KB)

Իրենց աշխատանքի ընթացքում գիտնականներն աստղադիտակն ուղղել են դեպի աստղերի շատ բարձր խտությամբ երկնքի մի հատված և ուշադիր առանձնացրել լույսի աղբյուրները միմյանցից, որոնք իրենց մեծ քանակի պատճառով բառացիորեն ասես իրար վրա դասավորված լինեն։

DECam տեսախցիկը իդեալական գործիք է դարձել այս գալակտիկայի ամենախիտ բնակեցված շրջաններն ուսումնասիրելու համար: Այն գործում է ինֆրակարմիր սպեկտրի մերձակա տիրույթում, ինչի շնորհիվ կարողանում է «տեսնել» փոշու ու գազի ամպերի միջով, որոնք կլանում են տեսանելի լույսը։

Կայքը նշում է, որ ստացված տվյալները համակցելով Pan-STARRS 1 աստղադիտարանի կողմից արված պատկերների հետ՝ կարելի է պատրաստել Ծիր Կաթինի սկավառակի եռաչափ քարտեզ։ Աստղերի ու միջաստղային տարածության կառուցվածքի ու դասավորության մասին տվյալներ նախկինում հասանելի չեն եղել։


 
 
 
 
  • Արխիվ