Float Run․ Sony-ին նոր ականջակալ է ներկայացրել հատուկ վազողների համար

27 հունվարի, 2023  16:01

Sony ընկերությունը ներկայացրել է ականջակալի նոր մոդել, որը հարմարեցված է հատուկ նրանց համար, ովքեր սիրում են վազել։ Float Run-ը չի ծածկում ականջները և ամրացվում է պարանոցի շուրջը։

Նոր ականջակալը պաշտպանված է խոնավությունից և փոշուց IPX4 ստանդարտի համաձայն և կշռում է 33 գրամ: Սա թույլ է տալիս սարքն օգտագործել վազքի մարզումների ժամանակ՝ առանց որևէ անհարմարություն զգալու։

Ականջակալը հագեցած են 16 մմ բարձրախոսներով և ունի AAC և SBC կոդեկների աջակցություն: Նշվում է, որ մեկ լիցքավորման դեպքում Float Run-ը կարող է աշխատել մինչև 10 ժամ։

Float Run.jpg (257 KB)

Ուշագրավ է, որ ականջակալն ամրացված են պարանոցի շուրջը, իսկ բարձրախոսները տեղավորվում են ուղիղ լսողական արտաքին անցուղու դիմաց և չեն փակում ականջը։ Ընկերությունը նշել է, որ այս լուծումը թույլ է տալիս խուսափել մարզումների ժամանակ ականջում քրտինքի կուտակումից կամ խցանումից։ Բացի դրանից, այս դիզայնն օգնում է օգտագործողին լսել շրջապատի ձայները, ինչը լրացուցիչ անվտանգություն է ապահովում, հատկապես քաղաքային միջավայրում:

Float Run-ը շուկա դուրս կգա այս տարվա փետրվարին և հասանելի է միայն սև և սպիտակ տարբերակներով: Ականջակալը կարժենան 130 դոլար։ Փաթեթը ներառում է բուն սարքը, լիցքավորման մալուխը և փոքրիկ պարկ՝ սարքը դրանում պահելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ