Blockchain-ի մասնագետների պահանջարկն աճել է 552%-ով․ որո՞նք են մյուս ամենապահանջվածները

27 հունվարի, 2023  21:34

2022 թ․ ողջ աշխարհում բլոկչեյնի մասնագետների պահանջարկն աճել է 552%-ով։ DevSkiller-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր պահանջված ոլորտներից հենց բլոկչեյնի հմտությունների պահանջարկն է ամենաարագ աճողը:

Պահանջարկի աճով երկրորդ տեղն զբաղեցրել է Kotlin ծրագրավորման լեզուն, որի պահանջարկն աճել է 205%-ով։ Երրորդ տեղում է կիբեռանվտանգության ոլորտը (+176%)։ Միևնույն ժամանակ առավել պահանջված են ճանաչվել JavaScript-ի, Java-ի, SQL-ի և Python-ի հմտությունները: Նախորդ տարի ծրագրավորման հմտությունների թեստավորման դեպքերի 23%-ում ստուգվել է հենց JavaScript-ի իմացության մակարդակը։

ITPro Today-ը պարզաբանել է, որ DevSkiller-ի ՏՏ հմտությունների գնահատման հարթակի փորձագետները վերլուծել են 54 երկրում աշխատանք փնտրողների և ընկերությունների աշխատակիցների 209,249 թեստային նյութ։ Նրանց կեսից ավելին եղել է կրտսեր, 18%-ը՝ միջին և 31%-ը՝ ավագ մասնագետ: Ընդորում՝ նկատվում է այնպիսի հաստիքների պահանջարկի աճ, որոնք պահանջում են խորը տեխնիկական գիտելիքներ և բարդ հմտություններ:

fastest growing technologies .jpg (112 KB)

DevSkiller-ի տնօրեն Թոմաշ Նուրկևիչը խոստովանել է, որ չէր ակնկալում տեսնել բլոկչեյնի հետ կապված տեխնոլոգիաների պահանջարկի այսպիսի աճ, հատկապես կրիպտոբորսաների փլուզման և կրիպտոարժույթների անկայուն դիրքերի ֆոնին։

«Կա՛մ շուկան դեռ հաշվի չի առել կրիպտոարժույթների փլուզումը, կա՛մ ընկերություններն սկսել են բլոկչեյնն օգտագործել ոչ ֆինանսական նպատակներով»,- ասել է նա՝ հավելելով, որ NFT-ների կամ Ethereum-ի շուրջ կառուցված շատ ստարտափներ, ամենայն հավանականությամբ, կսնանկանան, ինչը կնվազեցնի բլոկչեյնի պոպուլյարությունը։

most demanded blockchain.jpg (132 KB)

Նուրկևիչը հավելել է, որ գուցե զարմանալի լինի, որ ամեն անգամ DevSkiller-ի ուսումնասիրությունում հայտնվում են նույն տեխնոլոգիաները. օրինակ՝ React ծրագիրը չորրորդ անգամ դարձել է թիվ 1 վեբ տեխնոլոգիան։ Նա պարզաբանել է, որ դա թերևս պայմանավորված է նրանով, որ DevSkiller-ն ուսումնասիրում է շուկայում առկա թափուր աշխատատեղերը ողջ տարվա ընթացքում, և ոչ թե այն, ինչը պոպուլյար է վերջին շրջանում։

DevSkiller-ի ուսումնասիրությունում հատուկ ուշադրություն է դարձվում շարունակական ուսուցման մշակույթի վրա: Նրանց կարծիքով՝ վերապատրաստումը և որակավորման բարձրացումն այժմ առավել կարևոր է, քան երբևէ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ