Revoice․ հայկական Podcastle-ը ձայնի թվային պատճենն ստեղծող գործիք է գործարկել

26 հունվարի, 2023  17:30

Հայկական Podcastle ընկերություն գործարկել է նոր գործիք, որը հնարավորություն է տալիս ստեղծել մարդու ձայնի թվային պատճենը։

Revoice կոչվող գործիքի ստեղծած պատճենն այնուհետև կարելի է հեշտությամբ օգտագործել աուդիո ստեղծելու (ստեղծած աուդիոֆայլերը խմբագրելու) համար՝ մուտքագրելով տեքստ։

Մարդու ձայնի թվային պատճենն ստանալու համար ծրագիրը կառաջարկի տվյալ անձին կարդալ և ձայնագրել 70 անգլերեն նախադասություն։ Ընդորում, բոլոր 70 նախադասությունները պետք չէ ձայնագրել միանգամից, դա կարելի է անել աստիճանաբար, և համակարգը կպահպանի ձեր տվյալները։

Բոլոր ձայնագրությունները պահպանելուց հետո 24 ժամվա ընթացքում Podcastle-ի ալգորիթմը արհեստական բանականության միջոցով կմշակի ձայնի թվային պատճենը, իսկ խնդիրների դեպքում նաև կտեղեկացնի այդ մասին։ Դրանից հետո դուք կարող եք ներմուծել ցանկացած տեքստ և ստանալ ձեր ձայնով դրա աուդիո ձայնագրությունը։

Podcastle-ը փոդքաստերի ստեղծման արհեստական բանականությամբաշխատող հարթակ է, որն օգնում է պրոֆեսիոնալ և սիրողական փոդքասթերներին վայրկյանների ընթացքում ստեղծել, խմբագրել և տարածել որակյալ փոդքասթեր: 

Revoice գործիքին վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող տեսանյութում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ