Apple-ը շտկել է շտապօգնության կեղծ կանչերի, էկրանի գծերի հետ կապված խնդիրները և ավելացրել նոր ֆունկցիաներ․ թողարկվել է iOS 16.3-ը

24 հունվարի, 2023  10:59

Apple-ը թողարկել է iOS 16.3 թարմացումը, որը շտկել է կեղծ ահազանգեր ուղարկելու, էկրանի երևացող գծերի խնդիրները, նաև նոր ֆունկցիաներ է ավելացրել iPhone-ում։  

է iOS 16.3 անցած տարվա սեպտեմբերին թողարկված iOS 16-ի երրորդ հիմնական թարմացումն է, որը թողարկվում է iOS 16.2-ից մեկ ամիս անց: iOS 16.3-ը կարելի է անլար կապի միջոցով ներբեռնել համապատասխան iPhone-ներում և iPad-ներում՝ անցնելով Settings > General > Software Update հրահանգներով:

Apple-ը թողարկել է նաև անվտանգությունը կարգավորող iOS 15.7.3 տարբերակ iPhone-ի այն օգտատերերի համար, որոնք ունեն հին սարքեր:

Այսօրվա թարմացման շրջանակում նաև ներկայացվել են Apple ID անվտանգության բանալիները, որոնք ապահովում են ֆիզիկական երկգործոն նույնականացում։ Այն փոխարինում է թվային երկգործոն նույնականացմանը, որն օգտագործվում է Apple ID մուտք գործելու համար: Այն թույլ է տալիս հաստատել մուտքը ձեր Apple ID-ի ոչ միայն էլեկտրոնային փոստից կամ SMS-ից թույլտվության կոդ օգտագործելով, այլ նաև iOS-ով աշխատող այլ սարքերի օգնությամբ:

Այս թարմացման շրջանակում օգտատերերին առաջարկվում են նաև նոր Unity պաստառներ, ինչպես նաև երկրորդ սերնդի HomePod-ի աջակցություն:

Apple-ը կատարելագործել է Emergency SOS ֆունկցիան՝ կանխելու շտապ օգնության պատահական կանչերը: Նախկինի պես կարելի է ակտիվացնել «Emergency SOS»-ը։ Դրա համար անhրաժեշտ է որոշակի ժամանակ սեղմած պահել կողքի կոճակը և ձայնի բարձրացման կամ իջեցման կողային կոճակը և հետո բաց թողնել դրանք։

Այս թարմացման շրջանակում Apple-ը լուծել է նաև խնդիրը, երբ iPhone 14 Pro Max-ի էկրանին ժամանակավորապես հորիզոնական գծեր էին հայտնվում։ Շտկվել են նաև Siri-ի սխալները՝ կապված երաժշտություն գտնելու և CarPlay-ի հետ:

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ