Երևանում կանցկացվի Global Game Jam խաղերի ստեղծման ամենամեծ հաքաթոնը

23 հունվարի, 2023  20:44

Հաջորդ շաբաթ (փետրվարի 3-5-ը), Երևանում՝ TUMO Labs-ում, կանցկացվի խաղերի ստեղծման Global Game Jam աշխարհի ամենամեծ հաքաթոնը։

Հաքաթոնին մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է մասնակցի ֆիզիկական ներկայությունը։

Հաքաթոնին կարող է մասնակցել 16 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք (նաև թիմով), առավելագույնը 160 մասնակից։ Անչափահասները ևս կարող են մասնակցել, սակայն ծնողների ուղեկցությամբ։

Մասնակիցները պետք է 48 ժամում որևէ խաղ ստեղծեն։ Խաղերը կարող են լինել ինչպես թվային, այնպես էլ ոչ թվային։ Ընդորում՝ խաղերի ստեղծման մասնագիտական փորձ ունենալը պարտադիր չէ։

Միջոցառման հիմնական լեզուն հայերենն է, երկրորդական լեզուները՝ անգլերենը և ռուսերենը։

Հաքաթոնին մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ։ 


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ