Twitter-ը կունենա ավելի թանկ բաժանորդագրություն, որի դեպքում գովազդը կանջատվի

23 հունվարի, 2023  10:16

Twitter-ը կունենա ավելի թանկ բաժանորդագրություն՝ նկատելի առավելությունով․ դրանում գովազդ չի լինի։ Այս մասին Twitter-ում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։

«Կլինի նաև ավելի թանկ բաժանորդագրություն՝ առանց գովազդի»,- գրել է նա։

Այս գրառմամբ Մասկը պատասխանել է իր իսկ նախորդ գրառմանը, որում ասում էր, որ Twitter-ի գովազդները չափազանց մեծ են դարձել, իսկ օգտատերերին դրանք ցուցադրվում են չափազանց հաճախ։ Նա նաև տեղեկացրել էր, որ մասնագետներն աշխատում են այդ խնդրի լուծման վրա, և արդյունքը կարող է հայտնվել մի քանի շաբաթվա ընթացքում։

Առայժմ որևէ տեղեկություն չկա, թե որքան կարժենա նոր բաժանորդագրությունը։ Պլատֆորմը ներկայումս ունի Twitter Blue բաժանորդագրություն, որն արժե ամսական $8 (բայց $11 iOS-ում) և այն չի անջատում գովազդը, սակայն տալիս է կապույտ ստուգանիշ և մի քանի բոնուսային հնարավորություններ, ներառյալ խմբագրման կոճակը և բարելավված տեսանելիությունը։

Հետևորդների հետ գրագրությունում Մասկը նաև հաստատել է, որ Twitter-ում նաև մտածում են հիմնադրամ ստեղծելու մասին, որը կօգնի աջակցել այն հեղինակներին, որոնց ստեղծած հետաքրքիր բովանդակությունը մարդկանց գրավում էր դեպի այս սոցհարթակ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ