Samsung-ը ցուցադրել է սմարթֆոն, որը ծալվում է ինչպես ներս, այնպես էլ դուրս

20 հունվարի, 2023  19:32

Samsung Display-ը Լաս Վեգասում տեղի ունեցած CES 2023-ին ցուցադրել է սմարթֆոնի նախատիպ՝ ճկուն էկրանով և Flex In & Out ծալովի նոր մեխանիզմով, որը թույլ է տալիս էկրանը ծալել երկու ուղղությամբ՝ ներս և դուրս:

Նախատիպի ամենակարևոր մասը ծալման կոնստրուկցիայի «ջրի կաթիլ» կոչվող հատուկ մեխանիզմն է, որի շնորհիվ էկրանի վրա ծալքերն այնքան էլ նկատելի չեն։

Սա առաջին անգամը չէ, որ Samsung Display-ը ցուցադրում է նման նախատիպ. ընկերությունը նման ծալովի էկրան ցուցադրել էր 2021 թ. սեպտեմբերին կայացած iMiD ցուցահանդեսում, սակայն այն ժամանակ մոտեցումն այլ էր. էկրանը բաժանվում էր երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը թեքվում էր իր ուղղությամբ։

Samsung Display prototype 3.JPG (53 KB)

Նման հեռախոսների կոմերցիոն տարբերակների դեպքում լուծումներն այդքան էլ արմատական չէն, օրինակ՝ Samsung Galaxy Z Fold 4 և Flip 4 մոդելներում օգտագործվում են ծխնիներ, որոնք թեքում են էկրանները միայն դեպի ներս։

Չնայած այն հանգամանքին, որ կորեական արտադրողն այս սեգմենտում անվիճելի առաջատար է, շուկայում առկա երկու մոդելները՝ Samsung Galaxy Z Fold 4-ը և Flip 4-ը, քննադատության են ենթարկվում. երկուսի էկրաններն էլ ունեն նկատելի ծալքեր, իսկ մրցակից ընկերությունները նախընտրում են թաքցնել դրանք, օրինակ՝ Oppo Find N2 և Motorola Razr-ը։

Samsung Display prototype 2.JPG (46 KB)

Գուցե այս տարվա օգոստոսին թողարկվելիք Samsung Galaxy Z Fold 5-ի և Flip 5-ի դեպքում ընկերությունը փոփոխություններ կատարի այս հարցում, սակայն առայժմ կորեական արտադրողը ակտիվորեն պատրաստվում է Galaxy S23 հիմնական շարքի ֆլագմանային սմարթֆոնի թողարկմանը, նախատեսված է փետրվարի 1-ին:

 Samsung Display prototyp 4.JPG (38 KB)

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ