Հայկական PopUp School-ը $540,000 նախասաղմնային ներդրում է ստացել

20 հունվարի, 2023  13:02

Առցանց ուսուցման անհատականացված հարթակ PopUp School հայկական ստարտափը 540,000 դոլար նախասաղմնային ներդրում է ստացել, այս մասին հարթակը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ PopUp School Team-ը հավաքել է ավելի քան 540,000 դոլար՝ 6 միլիոն դոլար արժողությամբ իր նախնական ֆինանսավորման փուլում: Սա մեզ համար հսկայական կարևոր իրադարձություն է, և մենք չէինք կարող դա անել առանց մեր ներդրողների աջակցության:

Կրթական համակարգը փոփոխությունների կարիք ունի, և մենք վճռական ենք առաջնորդելու այդ փոփոխությունը։

Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր երեխայի կրթությունը հատուկ հարմարեցված է նրա ուժեղ և թույլ կողմերին: Աշխարհ, որտեղ նրանք կարող են սովորել իրենց սեփական տեմպերով և իրենց պայմաններով:

Սա կրթության ապագան է, և այն այժմ հասանելի է PopUp School-ի միջոցով»,- ասվում է ստարտափի տարածած հայտարարությունում:

PopUp School-ը 8-12-րդ դասարանցիների համար նախատեսված առցանց ուսուցման անհատականացված հարթակ է, որն իդենտիֆիկացնում է նրանց ուսուցանելու և ուսանելու անհատական նախասիրությունները և հենց դրանց հիման վրա առաջարկում է դասեր։

Հայտարարությունը LinkedIn-ում տարածել է նաև PopUp School-ի, ինչպես նաև Dasaran-ի հիմնադիր Սուրեն Ալոյանը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ