Վերջերս հայտնաբերված գիսաստղը առավելագույնը կմոտենա Երկրին․ սա այն տեսնելու միակ հնարավորությունն է

21 հունվարի, 2023  16:21

Առաջիկա օրերին տեղի կունենա աստղագիտական հետաքրքիր երեւույթ․ Երկրի բնակիչները կկարողանան տեսել C/2022 E3 (ZTF) կոչվող պարբերական գիսաստղը, որը բոլորովին վերջերս՝ 2022 թ․ մարտին է հայտնաբերվել։ 

2023 թ․ հունվարի 12-ին գիսաստղը հասել է Արեգակին իր ամենամոտ կետին, իսկ Երկրին ամենաշատը կմոտենա փետրվարի 1-ին․ այդ օրը Երկրի և գիսաստղի միջև հեռավորությունը կկազմի 42 միլիոն կմ։ Գիշերային երկնքում գիսաստղը կանցնի Մեծ արջի համաստեղության և Հյուսիսային աստղի միջև ընկած տարածքով։

C/2022 E3-ը շրջանաձև գիսաստղ է և ավելի լավ կերևա Հյուսիսային կիսագնդի տարածքից  (Հայաստանից այն նույնպես կերևա), թեև այս պահին այն այդքան էլ պայծառ չէ և գրեթե անհնար է տեսնել անզեն աչքով։

«Հենց հիմա այն, անկասկած, չափազանց թույլ է անզեն աչքով տեսնելու համար»,- ասել է Արևմտյան համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնի պրոֆեսոր Փոլ Վիգերտը՝ հավելելով, որ այն ավելի կպայծառանա առաջիկա երկու շաբաթներին՝ մինչև փետրվարի 1-ը։

Թե որքան պայծառ կդառնա C/2022 E3-ը, դժվար է գիսաստղերի դեպքում դժվար է նման կանխատեսում անել, թեև ըստ որոշ կանխատեսումների՝ այս գիսաստղի պայծառությունը կարող է հասնել +5 - +4 աստղային մեծության, իսկ դրա գազային պոչի երկարությունը՝ ավելի քան 10 ° (Մեծ արջի «շերեփի» չափ)։

comet.JPG (37 KB)

C/2022 E3 (ZTF)-ը կարելի է տեսնել ցանկացած վայրից, որտեղ քաղաքային լուսավորությունը չի խանգարի գիշերային երկինքը տեսնելու համար։ Չնայած C/2022 E3 (ZTF)-ը պարբերական գիսաստղ է, այդուհանդերձ, սա այն տեսնելու միակ հնարավորությունն է և եթե հիմա այն բաց թողնեք, ապա այլևս երբեք չեք տեսնի այն, քանզի այս գիսաստղը Արեգակի շուրջ պտտվում է 50, 000 տարին մեկ անգամ:

Այդուհանդերձ, C/2022 E3 (ZTF)-ը ձեր գտնվելու վայրից գիսաստղը գտնելու լավագույն միջոցը, թերևս, TheSkyLive.com կայքն է: Այս կայքը թույլ է տալիս մուտքագրել ձեր գտնվելու վայրը, այնուհետև տրամադրում է մի շարք տեղեկություններ, ներառյալ գիսաստղի պայծառությունը, համաստեղությունը, որտեղ այն կարելի է գտնել և նույնիսկ տրամադրում է իր գտնվելու վայրի քարտեզը:

Աստղագետները խորհուրդ են տալիս C/2022 E3 (ZTF)-ը փնտրել Երկրին հնարավորինս շատ մոտենալուց մի քանի օր առաջ, քանի որ փետրվարի 1-ին, այսինքն՝ երբ ակնկալվում է, որ գիսաստղը կլինի հնարավորինս պայծառ, գրեթե ամբողջությամբ կլուսավորվի Լուսինը և կարող է խանգարել։  
 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ