2024 թ․ նոութբուքները կարող են ունենալ բոլորովին նոր տեսակի օպերատիվ հիշողություն. SO-DIMM-ը կփոխարինվի CAMM-ով

17 հունվարի, 2023  10:25

2024 թ․ նոութբուքներում կարող է հայտնվել օպերատիվ հիշողության բոլորովին նոր տեսակ. JEDEC կազմակերպությունը ներկայումս նոր՝ CAMM հիշողության մշակման գործընթացում է։ Այն կփոխարինի SO-DIMM օպերատիվ հիշողությանը, որն օգտագործվում է վերջին 25 տարիներին:

Ինչպես տեղեկացնում է PCworld.com-ը՝ JEDEC-ն արդեն քվեարկել է CAMM 0.5 բնութագրերի հաստատման օգտին: Այս տարվա վերջին CAMM 1.0-ը նույնպես կարող է ընդունվել: Իսկ նոր հիշողությամբ նոութբուքները շուկայում կարող են հայտնվել արդեն 2024 թ․։

Բնօրինակ CAMM-ը կամ Compression Attached Memory Module-ը սկզբնապես մշակվել է Dell-ի համար JEDEC կոմիտեի անդամ և Dell-ի ավագ վաստակավոր ինժեներ Թոմ Շնելի կողմից: Ստանդարտ JEDEC CAMM-ը հիմնված կլինի նրա աշխատանքի վրա, բայց, հավանաբար, որոշ չափով կփոխվի մշակման ընթացքում։

CAMM-Mechanical

Նոր CAMM-ում մեկ մոդուլն իրականում միավորում է երկու սովորական SO-DIMM մոդուլներ, ինչը հնարավորություն է տալիս խնայել տարածքը նոութբուքում: CAMM-ը 57%-ով ավելի բարակ է, և դրա երկկողմանի տարբերակը կարող է ապահովել 128 ԳԲ հիշողություն՝ փոխարինելով միանգամից չորս 32 ԳԲ SO-DIMM-ի:

SODIMM-vs-CAMM

Սարքավորման նոր ստանդարտների ընդունումը սովորաբար հեշտ գործ չէ, բայց JEDEC-ը, կարծես, բավականին արագ է կարողացել դա անել: Շնելի խոսքով՝ թիրախային խմբի մոտ 20 ընկերություններ, ներառյալ SoC և OEM մշակող տարբեր ընկերություններ, քվեարկել են CAMM 0.5-ի բնութագրերի օգտին:

CAMM-32GB

Շնելը վստահ է, որ նոր հիշողությունը նոութբուքներում կհայտնվի շատ շուտով: Իսկ մոտ ապագայում, նրա կարծիքով, կլինի նաև CAMM-ի տարբերակ, որը կապահովի LPDDR-ի կատարողականի և հզորության առավելություններ, բայց դա հնարավոր կլինի փոխարինելի և արդիականացվող մոդուլում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ