Այնտեղ, ուր արևի շողերը երբեք չեն հասնում․ հարավկորեական աստղադիտակը նկարել է Լուսնի ստվերային հատվածները

13 հունվարի, 2023  21:28

Հարավկորեական լուսնային ուղեծրային Korea Pathfinder Lunar Orbiter աստղադիտակը (նաև հայտնի է որպես Danuri) իր գերզգայուն ShadowCam տեսախցիկի միջոցով արել է Լուսնի բևեռների մութ շրջանների առաջին լուսանկարները:

Korean Pathfinder Lunar Orbiter-ը լուսնային ուղեծիր է դուրս բերել Կորեայի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտը 2022 թ․ դեկտեմբերին: ShadowCam-ն այն վեց գործիքներից մեկն է, որոնցով հագեցած է աստղադիտակը։ Այն համարվում է Lunar Reconnaissance Orbiter-ի (LRO) վրա տեղադրված Narrow Angle Camera (NAC) տեսախցիկի «փոքր եղբայրը»: ShadowCam-ի մշակումը ֆինանսավորել է NASA-ն և կառուցել Malin Space Science Systems-ը (MSSS): Տեսախցիկը լուսանկարելու է Լուսնի մշտապես ստվերված հատվածները՝ մեկ պիքսելում 2 մետր լուծաչափով:

Այս լուսանկարում երևում է Շեքլտոնի խառնարանում գտնվող ստվերված տարածք։ Պատկերն ունի այնպիսի դետալիզացիա, որը մինչ այժմ հնարավոր չի եղել ստանալ: Շեքլտոնի խառնարանի թափանցիկ պատի հիմքը կարելի է տեսնել նկարի վերևում, իսկ խառնարանի հատակը՝ ներքևում: Վերևում տեսանելի է նաև մոտ 16 ոտնաչափ (5 մետր) տրամագծով քարի հետքը, որը գլորվել է խառնարանի պատից:

Moon photo by Korea Pathfinder Lunar Orbiter

Լուսնի պտտման առանցքը թեքված է ընդամենը 1,5 աստիճանով, դրա վրա տարվա եղանակներ գրեթե չկան։ Լուսնի որոշ հատվածներ երբեք չեն լուսավորվում արևի ուղիղ ճառագայթներով: Այնուամենայնիվ, իր բարձր զգայունության շնորհիվ ShadowCam-ը կարող է նկարահանել շատ ցածր լուսավորության առկայության դեպքում՝ այլ առարկաների թույլ արտացոլման պայմաններում։

Ճիշտ է, հենց այդ նույն զգայունության շնորհիվ տեսախցիկի մատրիցան լուսավորվում է ամեն անգամ, երբ տեսախցիկն ուղղվում դեպի որևէ տարածք, որն ուղղակիորեն լուսավորվում արևի լույսով։ Հետևաբար, ինչպես նշել է Արիզոնայի պետական ​​համալսարանի Երկրի և տիեզերական հետազոտությունների բաժնի աշխատակից Մարկ Ռոբինսոնը, ShadowCam-ը չի կարող ցույց տալ խառնարանի եզրերը, որոնք մասամբ լուսավորված են։

Գիտնականները վստահ են, որ ShadowCam-ը, լուսանկարելով Լուսնի բևեռների մոտ մշտապես ստվերում գտնվող տարածքները, կօգնի շատ նոր տվյալներ ստանալ Երկրի արբանյակի մասին: Մասնավորապես, մասնագետները կկարողանան քարտեզագրել լուսնի մակերեսը հետագա հետազոտություններում օգտագործելու համար, երբ որոնեն քիմիական տարրեր կամ եռալու ավելի ցածր աստիճան ունեցող նյութեր՝ ջրածին, հելիում կամ ջուր:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ