SpaceX Crew-5-ի մեկնարկը հետաձգվել է փոթորկի պատճառով

28 սեպտեմբերի, 2022  13:08

SpaceX Crew-5-ի մեկնարկը հետաձգվել է առնվազն մեկ օրով  Յան փոթորկի պատճառով, որը շարժվում է դեպի Ֆլորիդա։

Նույն փոթորկի պատճառով եւս մեկ անգամ հետաձգվել է NASA-ի անօդաչու առաքելության մեկնարկը դեպի Լուսին, որը նախատեսված էր սեպտեմբերի 27-ին։

SpaceX Crew-5 առաքելության մեկնարկը նախատեսված էր հոկտեմբերի 3-ին, եւ դրա շրջանակում հաջորդ անձնակազմը պետք է Crew Dragon-ով ուղեւորվեր ՄՏԿ: Այս պահի դրությամբ, մեկնարկը հետաձգվել է առնվազն մեկ օրով։ Եթե եղանակը չբարելավվի, հնարավոր է, որ առաքելությունը կրկին հետաձգվի։

Crew Dragon տիեզերանավով Falcon 9 հրթիռի արձակումը նախատեսվում է իրականացնել Ֆլորիդայի Քենեդու անվ․ տիեզերական կենտրոնում գտնվող 39A հարթակում: Հրթիռը եւ Dragon պարկուճը ներկայումս գտնվում են հատուկ օդանավարանում, որտեղ լավ պաշտպանված են եղանակից եւ դրա հետ կապված վտանգներից։

«Առաքելության թիմերը կշարունակեն վերահսկել Իենի ազդեցությունը տիեզերական ափի եւ Ֆլորիդայի Քենեդու անվ․ տիեզերական կենտրոնի վրա», - գրել է NASA-ն:

Crew-5-group.jpg (66 KB)

Crew-5 առաքելության անձնակազմի կազմում են ամերիկացի տիեզերագնացներ Նիկոլ Մանն ու Ջոշ Կասադան, ռուսաստանցի Աննա Կիկինան եւ Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) տիեզերագնաց Կոիտի Վակատան։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ