Intel-ը ներկայացրել է Core i9-13900KS ֆլագմանային պրոցեսորը, որը կարող է ինքնուրույն մինչև 6 ԳՀց հաճախականություն զարգացնել

13 հունվարի, 2023  10:24

Intel-ը ներկայացրել է PC համակարգիչների համար նախատեսված պրոցեսոր, որը մինչ օրս ընկերության արտադրածներից ամենաարագն է: Նոր 24-միջուկանի Core i9-13900KS-ը հիմնված է 13-րդ սերնդի Core i9-13900K-ի վրա և կարող է ավտոմատ կերպով զարգացնել մինչև 6 ԳՀց հաճախականություն:

Ինչպես տեղեկացնում է Theverge.com-ը, Core i9-13900K-ը՝ նոր պրոցեսորի նախորդը տարբերակը, անցյալ տարի մոտեցել է 6 ԳՀց հաճախականության շեմին՝ 5,8 ԳՀց տուրբո հաճախականությամբ: Իսկ 13900KS-ն առաջին պրոցեսորն է, որը 6 ԳՀց հաճախականության հասնում է ստանդարտ արագություններով։

Նոր պրոցեսորն օգտագործում է Intel Thermal Velocity Boost տեխնոլոգիան, որը կարող է անհրաժեշտ պահին ավտոմատ կերպով բարձրացնել մեկ կամ մի քանի միջուկների հաճախականությունը՝ հաշվի առնելով աշխատանքային ընթացիկ ծանրաբեռնվածությունն ու հովացման առկա ռեսուրսները։

Նոր Core i9-13900KS-ի շատ առանձնահատկություններ նման են Core i9-13900K-ին։ Այն ունի ութ Raptor Cove միջուկներ՝ 16 հոսքուղու համար և 16 էներգաարդյունավետ Gracemont միջուկներ, ինչպես իր նախորդը, բայց այն ունի բարձր ավելի բազային հաճախականություն (3,2 ԳՀց ընդդեմ 3,0 ԳՀց-ի) և մեծ միջուկների առավելագույն հաճախականություն (6,0 ԳՀց ընդդեմ 5,8 ԳՀց-ի): Միևնույն ժամանակ, Core i9-13900KS-ի Gracemont միջուկները գործում են նույն տիրույթում՝ 2,2 ԳՀց-ից մինչև 4,3 ԳՀց:

Նոր Core i9-13900KS-ն ունի նաև Intel UHD 770 գրաֆիկական միջուկ։ Նոր մոդելի էներգիայի սպառումը 150 Վտ է, ինչը 25 Վտ-ով ավելի է, քան իր նախորդի դեպքում։ Այնուամենայնիվ, առավելագույն տուրբո հզորության դեպքում էներգիայի սպառումը 250 վատտից մի փոքր ավելի բարձր կլինի:

Core i9-13900KS-ը, ինչպես և իր նախորդը, համատեղելի է Intel Z790 և Z690 մայր պլատաների հետ: Այն ունի 36 ՄԲ քեշ հիշողություն և 20 PCIe (Peripheral Component Interconnect Express) աջակցություն՝ 16 հատ 5.0 PCIe և չորս հատ 4.0 PCIe: Ըստ մշակողների՝ կա նաև DDR5-5600 և DDR4-3200 օպերատիվ հիշողության աջակցություն։

Նոր i9-13900KS-ը հասանելի է 699 դոլարով, ինչը մոտ 110 դոլարով թանկ է նախորդից՝ Core i9-13900K-ից:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ