22,000 մԱ/ժ մարտկոց, 108 ՄՊ տեսախցիկ, 12 ԳԲ RAM, IP69 պաշտպանություն․ հայտնի են Doogee V Max սմարթֆոնի բնութագրերը

9 հունվարի, 2023  21:31

GSMArena ռեսուրսը հրապարակել է առաջիկայում թողարկվելիք Doogee V Max սմարթֆոնի բնութագրերը։ Այս մոդելը կունենա շատ ուշագրավ առանձնահատկություններ, բայց գլխավորը, իհարկե, մարտկոցն է, որի հզորությունը կկազմի 22,000 մԱ/ժ։

Աղբյուրը նշում է, որ նման հզոր մարտկոցի շնորհիվ Doogee V Max-ը մեկ լիցքավորմամբ կաշխատի շատ երկար ժամանակ՝ 6-10 օր, իհարկե, դա կախված կլինի սմարթֆոնի օգտագործման ինտենսիվությունից: Հեռախոսը հագեցած է USB-C պորտով, որն ապահովում է 33 Վտ արագ լիցքավորում:

Doogee V Max-ը կստանա համեմատաբար փոքր IPS էկրան՝ 6,58 դյույմ անկյունագծով, Full HD + լուծաչափով, իսկ կադրերի հաճախականությունը՝ 120 Հց։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass ապակիով:

Առջևի տեսախցիկը 32 մեգապիքսելանոց Sony IMX616 սենսոր է: Հիմնական տեսախցիկը կներառի Samsung HM2 (108 ՄՊ), Sony IMX350 (20 Մպ, որպես գիշերային տեսողության տեսախցիկի մաս) սենսորներ և 16 ՄՊ սենսոր՝ գերլայնանկյուն ոսպնյակով և ավտոֆոկուս ունեցող մոդուլով։

Doogee V Max 1.jpg (55 KB) 

Սարքը զինված է SoC Mediatek Dimensity 1080 չիփսեթով (ինչպես Redmi Note 12 Pro-ն), ունի 12 ԳԲ օպերատիվ հիշողություն (RAM), որը հնարավոր է ավելացնել (ֆլեշ հիշողության մեջ վիրտուալ բաժանում ստեղծելով՝ օպերատիվ հիշողությունը կարող է ավելացվել մինչև 19 ԳԲ) և 256 ԳԲ UFS 3.1 ներկառուցված հիշողություն: Հեռախոսը կունենա Android 12 օպերացիոն համակարգ, և հավանական է, որ հետագայում ստանա Android 13-ի թարմացում:

Հեռախոսի այլ առանձնահատկություններից են NFC չիպի առկայությունը, կողային մատնահետքի սկաները, 5G-ի աջակցությունը։ Վերջապես, Doogee-ի լավագույն ավանդույթների համաձայն, հեռախոսը պաշտպանված կլինի փոշուց, ջրից և արտաքին ազդեցություններից՝ IP68/IP69 աստիճանի և ամերիկյան ռազմական MIL-STD-810H ստանդարտի համաձայն։

Դեռևս ոչինչ հայտնի չէ այն մասին, թե որքան կարժենա Doogee V Max-ը։ Ակնկալվում է, որ նորույթի պրեզենտացիան տեղի կունենա շուտով։ 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ