Coinbase կրիպտոբորսան $100 մլն կվճարի փողերի լվացման դեմ պայքարի ԱՄՆ օրենքները խախտելու համար

9 հունվարի, 2023  12:14

Coinbase կրիպտոբորսան ստիպված կլինի 100 միլիոն դոլար վճարել փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ օրենքները խախտելու համար։ Այս գումարից 50 մլն դոլարը տուգանք է, իսկ մյուս կեսն ուղղվելու է օրենքի պահանջների համապատասխանության ներքին վերահսկողության ուժեղացմանը։

Նյու Յորքի Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի տվյալների համաձայն՝ կրիպտոբորսայի կողմից թույլ տրված խախտումներն այն խոցելի են դարձրել հանցագործների և խաբեբաների համար, որոնք կարող են կրիպտոբորսայի միջոցով փողեր լվանալ և տարածել երեխաների սեռական բռնության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված նյութեր:

Նյու Յորքի Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի հայտարարությունում ասվում է, որ.

  • Coinbase KYC/CDD (Know Your Customer/Customer Due Diligence) ծրագիրը, ինչպես գրված, այնպես էլ իրականացված տարբերակում, եղել է անկատար և անադեկվատ: Coinbase-ը բավական լուրջ չի վերաբերվել հաճախորդների ներգրավման պահանջներին և պատշաճ ստուգումներ չի իրականացրել:
  • Coinbase-ը չի կարողացել հետևել իր Գործարքների մոնիտորինգի համակարգի կողմից գեներացված ահազանգերի մեծ ծավալին: Մինչև 2021 թ․ վերջը հնարավոր կասկածելի գործարքների վերաբերյալ ավելի քան 100,000 նախազգուշացում մնացել է չստուգված։
  • Coinbase-ի գործարքների մոնիտորինգի համակարգի ձախողման հետևանքներից մեկը եղել է այն, որ քանի որ չուսումնասիրված ահազանգերը ամիսներ շարունակ մնացել են սպասման մատյանում, Coinbase-ը կանոնավոր կերպով ժամանակին չի հետաքննել և չի հայտնել կասկածելի գործողությունների մասին, ինչպես պահանջում է օրենքը:

Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի հետաքննությունը բացահայտել է բազմաթիվ դեպքեր, երբ կասկածելի գործողությունների մասին տեղեկանալուց միայն ամիսներ հետո է Coinbase-ը հաղորդել դրանց մասին։

2022 թ․ հուլիսին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը ևս հետաքննություն սկսեց Coinbase Global-ի դեմ։ Հանձնաժողովը կասկածում էր, որ կրիպտոբորսան ԱՄՆ քաղաքացիներին թույլ է տալիս առևտուր անել թվային ակտիվներով, որոնք գրանցված չեն որպես արժեթղթեր, ինչը հակասում է ԱՄՆ օրենսդրությանը:

FTX կրիպտոբորսայի սնանկացումից հետո կրիպտոարժույթների շուկան հայտնվել է ամբողջ աշխարհի կարգավորիչ մարմինների ուշադրության կենտրոնում, և շատ փորձագետներ ակնկալում են, որ առաջիկա տարիներին, գոնե զարգացած երկրներում, ավելի խիստ կանոնակարգեր կներդրվեն այս ոլորտում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ