Samsung Galaxy S23+-ը Galaxy S22+-ի պատճենը չի լինելու. ապագա ֆլագմանի բնութագրերն ու ռենդերները հայտնվել են համացանցում

28 սեպտեմբերի, 2022  10:31

Շատերն սպասում էին, որ նոր Samsung Galaxy S23+-ը լինելու է Galaxy S22+-ի գրեթե պատճենը՝ թե՛ դիզայնով, թե՛ բնութագրերով։ Բայց, ինչպես երեւում է, այդպես չէ։ OneLeaks ինսայդերը հրապարակել է Samsung-ի ապագա ֆլագմանի ռենդերները եւ, դատելով դրանցից, սմարթֆոնը, այնուամենայնիվ, տարբերվելու է իր նախորդից։

Նոր սմարթֆոնի խցիկի մոդուլի ձեւավորումը տարբերվում է Galaxy S22+-ից, բայց, միեւնույն է, լրիվ Samsung-ի ոճի մեջ է։ Չափերն էլ գրեթե նույնն են՝ 157,7 х 76,1 х 7,6 միլիմետր 157,4 x 75,8 x 7,6-ի փոխարեն։ Էկրանի անկյունագիծը 6.6 դյույմ է։

SAMSUNG-GALAXY-S23-PLUS-4.jpg (38 KB)

OneLeaks-ը հրապարակում է շատ սմարթֆոնների ռենդերները եւ գրեթե երբեք չի սխալվում, ուստի, շատ հավանական է, որ Samsung Galaxy S23+-ը կլինի հենց այնպիսի տեսքով, ինչպիսին OneLeaks-ը ցուցադրել է։

SAMSUNG-GALAXY-S23-PLUS-5K2-3.jpg (35 KB)

Ինչ վերաբերում է ապագա ֆլագմանի բնութագրերին, ապա, ըստ լուրերի, այն աշխատելու է Snapdragon 8 Gen-ով կամ Exynos 2300-ով։ Մարտկոցը՝ 3900 մԱ/ժ կամ 4700 մԱ/ժ։ Ըստ լուրերի՝ լինելու է 25 Վտ լիցքի աջակցություն։ Կլինի նաեւ եռակի խցիկի բլոկ՝ 50 Մպ հիմնական սենսորով։

Սմարթֆոնը կներկայացվի 2023թ. սկզբին։

SAMSUNG-GALAXY-S23-PLUS-2.jpg (37 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ