Առջեւի կրկնակի տեսախցիկ, Snapdragon 7 Gen 1 եւ գեղեցիկ դիզայն. ներկայացվել է նոր Xiaomi Civi 2-ը

27 սեպտեմբերի, 2022  14:33

Xiaomi-ն պաշտոնապես ներկայացրել է նոր Civi 2-ը՝ գեղեցիկ եւ թեթեւ սմարթֆոն՝ կրկնակի առջեւի տեսախցիկով, որն աշխատում է Snapdragon 7 Gen 1 չիպսեթով։

Ի՞նչ պետք է իմանալ այս սմարթֆոնի մասին։

Xiaomi Civi 2-ի բնութագրերը

Civi 2-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը հիմնված է Snapdragon 7 Gen 1 մեկբյուրեղյա համակարգի վրա, որը Snapdragon 778G-ի իրավահաջորդն է։ Չիպսեթը կառուցված է Samsung-ի 4 նմ տեխպրոցեսի վրա եւ առաջարկում է արդյունավետության եւ արտադրողականության բազմաթիվ բարելավումներ՝ նախորդ մոդելների համեմատ:

Սմարթֆոնն ունի 6,55 դյույմանոց OLED էկրան՝ 2400 x 1080 պիքսել լուծաչափով եւ կադրերի փոփոխության 120 Հց արագությամբ։ Հեռախոսն ունի նաեւ էկրանի մատնահետքի սքաներ։

Xiaomi-Civi-2-black.jpg (156 KB)

Civi 2 առջեւի տեսախցիկում օգտագործվում են Samsung S5K3D2 պատկերի երկու նույնատիպ հաղորդիչ՝ 32 մեգապիքսել լուծաչափով։ Ոսպնյակները՝ լայնանկյուն եւ գերլայնանկյուն են 100° դիտման անկյունով։

Ինչ վերաբերում է հիմնական տեսախցիկի հիմնական սենսորին, ապա այն 50 մեգապիքսելանոց Sony IMX766-ն է՝ ED գերցածր դիսպերսիայով օպտիկական ապակուց ոսպնյակով։ Ասում են, որ այս ոսպնյակը պատկերի ավելի լավ որակ է ապահովում ցերեկային նկարահանումների ժամանակ, իսկ մթության մեջ ավելի լավ է կատարում լույսի փոխանցման և աղմուկի նվազեցման գործառույթները։

Սմարթֆոնը նաեւ հագեցած է 4500 մԱ/ժ մարտկոցով եւ ապահովում է 67 Վտ հզորությամբ լիցքավորում։ 

Փաթեթը ներառում է նաեւ ստերեոբարձրախոսներ, NFC չիպ, ինֆրակարմիր արտանետիչ։

Xiaomi-Civi-2-pink.jpg (99 KB)

Xiaomi Civi 2-ի արտաքին տեսքը

Սմարթֆոնը բավական բարակ է (ընդամենը 7,23 մմ) եւ թեթեւ (171,8 գրամ)՝ նույնիսկ հակառակ այն հանգամանքին, որ ունի 4500 մԱժ մարտկոց։

Հեռախոսն ունի 4 գունային տարբերակ՝ սպիտակ, վարդագույն, կապույտ եւ սեւ։ Սպիտակ հատուկ տարբերակի հետևի մասում կարելի է նկատել ալիքաձև նախշեր։

Xiaomi-Civi-2-white.jpg (94 KB)

Որոշ փորձագետների կարծիքով՝ սմարթֆոնն ավելի շատ նախատեսված է կանանց համար։ Գովազդային լուսանկարների մեծ մասում կարելի է տեսնել կանացի ձեռքեր, իսկ սմարթֆոնի դիզայնն ինքնին շատ «կանացի» է թվում։

Xiaomi Civi 2-ի գինը

Նոր սմարթֆոնի գները բավական մատչելի են՝ հատկապես նմանատիպ բնութագրերով շատ այլ սարքերի համեմատ:

  • 8/128 ԳԲ տարբերակն արժե 335 դոլար,
  • 8/256 ԳԲ տարբերակը՝ 350 դոլար,
  • 12/256 ԳԲ տարբերակը՝ 390 դոլար:

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ