Doogee-ն ներկայացրել է V30 և S99 ամուր և պաշտպանված սմարթֆոնները

23 դեկտեմբերի, 2022  21:17

Doogee ընկերությունը, որը մասնագիտացած է ամուր և պաշտպանված սարքերի մշակման մեջ, ներկայացրել է հետաքրքիր նոր ապրանքներ՝ V30 և S99 սմարթֆոններ։ Երկուսն էլ պաշտպանված են փոշուց, խոնավությունից և հարվածներից և ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնք արժանի են ուշադրության։

eSIM աջակցությամբ և հսկայական մարտկոցով Doogee V30

Doogee V30-ն առաջին և առայժմ միակ պաշտպանված սմարթֆոնն է շուկայում, որն ունի eSIM և 5G ցանցերի աջակցություն: Ինչպես ցանկացած գերամուր հեռախոս, այն համապատասխանում է պաշտպանության IP68 և IP69K աստիճանին և ամերիկյան ռազմական MIL-STD-819H ստանդարտի պահանջներին։ Էկրանը պաշտպանվածությունն ապահովում է Corning Gorilla Glass 5 ապակին:

Այս սարքի մեկ այլ հետաքրքիր առանձնահատկություն է 10,800 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի առկայությունը, որի լիցքավորման համար փաթեթում ներառված է 66 Վտ հզորությամբ գերարագ լիցքավորիչ։

Doogee V30

Սմարթֆոնը կառուցված է 6 նմ տեխպրոցեսով աշխատող 8 միջուկանի MediaTek Dimensity 900 պրոցեսորի վրա՝ մինչև 2,4 ԳՀց հաճախականությամբ և հագեցած է Mali-G68 MC4 գրաֆիկական արագացուցիչով։ Սարքը ստացել է նաև 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ֆլեշ հիշողություն։ Օպերատիվ հիշողությունը կարող է ընդլայնվել մինչև 15 ԳԲ, իսկ ֆլեշ հիշողության ծավալը, microSD քարտի միջոցով, մինչև 2 ՏԲ։

Հիմնական տեսախցիկը ներառում է 108MP հիմնական սենսոր, 20MP գիշերային տեսողության տեսախցիկ և 16MP գերլայնանկյուն տեսախցիկ: Առկա է նաև Sony-ի 32 մեգապիքսել սենսորով դիմային տեսախցիկ։

Էկրանն ունի 6,58 դյույմ անկյունագիծ՝ 2400 × 1080 պիքսել լուծաչափով և 120 Հց թարմացման արագություն։ Սմարթֆոնն աշխատում է Android 12 օպերացիոն համակարգով։

Doogee V30-ն արժե 399 դոլար:

Doogee V30

Doogee S99 գիշերային տեսողության տեսախցիկով

Doogee S99-ը ևս մեկ հետաքրքիր ամուր սմարթֆոն է, որի հիմնական առանձնահատկությունը տեսախցիկներն են. հիմնական տեսախցիկը հագեցած է 108 ՄՊ սենսորով, կա նաև 64 ՄՊ գիշերային տեսախցիկ և 32 ՄՊ դիմային տեսախցիկ:

Հարվածներից, խոնավությունից և փոշուց պաշտպանվելու առումով Doogee S99-ը համապատասխանում է IP68 և IP69K ստանդարտներին։ Սմարթֆոնն ունի նաև է MIL-STD-819H ստանդարտի հավաստագրում։

Doogee S99

Մարտկոցի հզորությունը, թեև զիջում է նախորդ մոդելին, այնուամենայնիվ տպավորիչ է՝ 6000 մԱժ։ Մարտկոցն աջակցում է 33 Վտ լարով արագ լիցքավորում և 15 Վտ անլար լիցքավորում:

Սմարթֆոնը համալրված է նաև ութ միջուկանի MediaTek G96 պրոցեսորով, որն ունի 8/128 ԳԲ հիշողություն։ Օպերատիվ հիշողությունը կարող է ավելացվել մինչև 15 ԳԲ, իսկ ֆլեշ հիշողության ծավալը microSD քարտի միջոցով՝ մինչև 1 ՏԲ:

Corning Gorilla Glass-ով պաշտպանված էկրանի անկյունագիծը 6,3 դյույմ է, լուծաչափը՝ 2400 × 1080 պիքսել։ Կա NFC տեխնոլոգիայի, չորս նավիգացիոն համակարգերի (GPS, GLONASS, Beidou, Galileo) և կողային մատնահետքի սենսորի աջակցություն: Օպերացիոն համակարգը Android 12 է։

Doogee S99-ն արժե 329 դոլար:

Doogee S99


 
 
 
 
  • Արխիվ