28-64% ավելի բարձր կատարողականություն․ թողարկումից առաջ համացանցում հայտնվել են Intel Raptor Lake նոր պրոցեսորների մասին տվյալներ

13 դեկտեմբերի, 2022  16:38

Համացանցում հայտնվել են փաստաթղթեր, որոնք վկայում են նոր Intel Raptor Lake պրոցեսորների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին՝ իրենց նախորդների համեմատ: Խոսքը դեռ չներկայացված Core i5-13400-ից Core i9-13900 մոդելների մասին է։

Ըստ այդ տվյալների՝ միահոսքային կատարողականը կբարձրանա քիչ՝ 3-10%-ով։ Ընդ որում, 10%-ի բարձրացում կունենա Core i9-13900-ը, իսկ մնացած դեպքերում այն ​​կազմում է 3-6%: Իսկ բազմահոսքային կատարողականի դեպքում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր կլինի, քանի որ այն կաճի 28-64%-ով։ Ընդորում՝ համեմատաբար էժան Core i5-13500-ը կունենա ամենամեծ աճը։

Հիշեցնենք, որ Intel-ի Raptor Lake պրոցեսորները, որոնք ավելի երիտասարդ են, քան Core i5-13600K-ը, հիմնված կլինեն Alder Lake մոդելների վրա՝ առանց նոր մեծ միջուկների: Սա բացատրում է Core i9-13900-ի ավելի մեծ միահոսքային կատարողականի բարձրացումը, քանի որ նոր են լինելու հենց մեծ միջուկները: Այնուամենայնիվ, Intel-ը որոշել է օգտատերերին տրամադրել ավելին, քան մեկ տարի առաջ, ուստի նորույթները կստանան ավելի շատ միջուկներ, քան դրանց նախորդները:

intel core.JPG (115 KB)

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Core i5-13500-ը զգալիորեն ավելի արագ կլինի Core i5-12500-ից, քանի որ այն կունենա չորս լրացուցիչ փոքր միջուկներ, այսինքն՝ իրականում այն ​​կլինի Core i5-12600K-ի գրեթե կրկնօրինակը: Մյուս դեպքերում ևս սպասվում է միջուկների քանակի ավելացում, ինչը կհանգեցնի կատարողականի մեծ աճի։

Ոլորտի մասնագետները նշում են, թե քանի որ տվյալները համացանցում տարածած «chi11eddog» անունով ինսայդերի մասին ոչինչ հայտնի չէ, պարզ չէ, թե որքանով կարելի է նրան վստահել: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, կատարողականի նշված աճը միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով միջուկների քանակի աճը։

Հիշեցնենք, որ նոր Raptor Lake-ը կներկայացվի CES 2023 միջոցառման ժամանակ, որը տեղի կունենա 2023 թ․ հունվարի 5-8-ը՝ Լաս Վեգասում։

single core.JPG (255 KB)
multi-core.JPG (270 KB)

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ