Telegram-ում այսուհետ օգտահաշիվ կարելի է բացել առանց SIM քարտի՝ անանուն համարով․ իսկ ինչպե՞ս գնել անանուն համար

7 դեկտեմբերի, 2022  14:58

Telegram-ը ներկայացրել է խոշոր թարմացում, որը հնարավորություն է տալիս նոր օգտահաշիվ գրանցել առանց այն կոնկրետ հեռախոսահամարի կցելու։

«Այսօր գաղտնիության նոր դարաշրջան է սկսվում. Telegram-ի օգտահաշիվն այժմ կարող է գրանցվել առանց SIM քարտի՝ օգտագործելով բլոկչեյնի վրա հիմնված անանուն համարներ: Նման համարներ կարելի է գնել Fragment հարթակում»,- իրենց բլոգում գրել են Telegram-ի մշակողները։

Ամենամատչելի անանուն համարն այժմ հարթակում վաճառվում է 4 TON կրիպտոարժույթով (սովորաբար արժեն 9 TON ), որը կազմում է մոտ 450 ռուբլի: Այնուամենայնիվ, այն առաջարկվում է աճուրդի ձևաչափով, ուստի իրական արժեքը ավելի բարձր կարող է լինել։ Եթե ​​անանուն համարն այլևս անհրաժեշտ չէ, այն կարելի է հետո վաճառվել աճուրդով:   

Այս թարմացման շրջանակում Telegram-ն իրականացրել է բազմաթիվ այլ նորամուծություններ։ Ավելացել է ակտիվ սպամի դեմ ֆիլտր և բոլոր չատերն ավտոմատ ջնջելու գործառույթ, էմոջիների նոր հավաքածուներ և նոր ինտերակտիվ էմոջիներ: Emoji-ի որոնումը հասանելի է դարձել նաև Telegram-ի iOS օգտատերերին, իսկ Android տարբերակում հայտնվել է «Հիշողության օգտագործման» մենյուի թարմացված բաժին. այժմ հնարավոր է տեսնել, թե չատերից յուրաքանչյուրը որքան տեղ է զբաղեցնում սարքում:

Ինչպե՞ս գնել անանուն համար

Fragment կայքում մոտ 990 ռուբլով (9 TON) հնարավոր է գնել պատահական անանուն համար +888 XXXX XXXX, որի սեփականությունն իրացվում է NFT-ի միջոցով։ Մեկ անգամ վճարելով՝ համարը կլինի գնորդի սեփականությունը, քանի դեռ այն չի վաճառել աճուրդով։ Նոր անանուն համարով հնարավոր է գրանցվել Telegram-ում առանց SIM քարտի կամ նոր համարը կցել Telegram-ի ընթացիկ օգտահաշվին։

  • Նախ պետք է Tonkeeper-ում ստեղծել (այդ մասին կարդացեք այստեղ) դրամապանակ, որպեսզի հնարավոր լինի գնել TON կրիպտոարժույթ,
  • Fragment-ում կցել Tonkeeper դրամապանակը՝ սեղմելով Connect TON կոճակը, (դրամապանակում կարող եք գնել TON կրիպտոարժույթ Android-ի կամ iOS-ի առանձին բջջային հավելվածի միջոցով)։
  • Վերադառնում եք Fragment, կայքի վերին ձախ անկյունում սեղմում Numbers կոճակը,
  • Ընտրում ձեր ուզածը՝ մասնակցել աճուրդին և գնել եզակի վիրտուալ համար կամ գնել պատահական համար 9 TON-ով ( մոտ $16): Եթե ​ընտրում եք ​երկրորդը, ապա այնուհետև պետք է սեղմել Buy instantly for 9 TON,
  • Սեղմում եք «Unlock this number for 9 TON» հրահանգը,
  • Բացված Buy Random Number պատուհանում սեղում եք Buy now with Tonkeeper,
  • Tonkeeper հավելվածում սեղմում եք «Հաստատել»:

Այս քայլից հետո արդեն համարը ձերն է, ինչում կարող եք համոզվել վերադառնալով My Assets էջ։

Ինչպե՞ս կցել անանուն համարը Telegram-ի ընթացիկ հաշվին

  • Մտնում եք Telegram կարգավորումների պրոֆիլի փոփոխության բաժին և սեղմում «Փոխել համարը» կոճակը։
  • Ապա մուտքագրում ձեր գնած վիրտուալ համարը. մեսենջերը «Երկիր» կետում կնշի, որ այն անանուն է։
  • Մտնում եք Fragment-ի էջի My Assets բաժին, գտնում ձեր գնած վիրտուալ համարը և սեղմում Get Login Code կոճակը:
  • Telegram-ում մուտքագրում եք կոդը, որը գրված է Fragment-ում։ Եվ վերջ։  

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ