Ոչ գծային սյուժե, մինչև 15 ժամ գեյմփլեյ և Dragon Age-ի և Mass Effect-ի ոճով ուղեկիցներ. թողարկվել է Skyrim-ի զանգվածային մոդը

7 դեկտեմբերի, 2022  12:25

Թողարկվել է Bethesda Game Studios-ի բավականին հին, բայց գեյմերների շրջանում դեռևս շատ տարածված խաղի՝ The Elder Scrolls V: Skyrim-ի հավակնոտ մոդիֆիկացիան՝ Warden of the Coast-ը, որը խաղացողներին առաջարկում է նոր ոչ գծային պատմություն և Mass Effect-ի և Dragon Age-ի ոճով ուղեկիցներ։

Ինչպես տեղեկացնում է PC Gamer պորտալը, նոր մոդիֆիկացիայով առաջարկվող սյուժեի շնորհիվ խաղում կավելանա 10-15 խաղային ժամ։ Այն նաև առաջարկում է բազմաթիվ նոր վայրեր և լիարժեք ձայնային հնչյունավորում. 27 դերասաններ դրա համար 9000 տող երկխոսության են կարդացել: 

Նոր տարբերակում ավելացել են նաև ինը ուղեկիցներ, որոնցից յոթի հետ խաղացողները կարող եք սիրավեպ ունենալ, ինչպես վերը նշված Mass Effect-ում և Dragon Age-ում։ Ավելին, այս տարբերակի հեղինակը նախատեսում է խաղում ներդնել ընտրված կերպարի հետ խաղի վերջում ամուսնանալու հնարավորություն: Յուրաքանչյուր ուղեկից ունի իր հավատարմության քվեսթը, ավելին, նրանց վերաբերմունքը խաղացողի կերպարի նկատմամբ կախված կլինի նրա կայացրած որոշումներից ու գործողություններից։

Ըստ Warden of the Coast-ի սյուժեի՝ խաղացողը կգնա հեռավոր կղզի, որտեղ պետք է փակի Օբլիվիոնի դարպասները և կանգնեցնի Դեդրիկների արքայազնին: Քանի որ խաղի այս տարբերակի սյուժեն ոչ գծային է, ավարտը նույնպես մեկը չէ. կախված իր սեփական որոշումներից՝ խաղացողին սպասվում է հինգ հինգ հնարավոր վերջաբան։

Warden of the Coast-ը նախատեսված է 5-50 մակարդակի կերպարների համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ