ՀՀ պետական 2 գերատեսչության ՏՏ լուծումները մրցանակի են արժանացել Վրաստանում

6 դեկտեմբերի, 2022  18:45

Հայկական պետական մարմիններում իրականացված երկու ՏՏ լուծումներ մրցանակի են արժանացել Վրաստանի 12-րդ ամենամյա ՏՏ և նորարարության տարածաշրջանային միջոցառմանը, որն անցկացվել է դեկտեմբերի 1-2-ը Թբիլիսիում։ 

«Ամենալայն կիրառում ունեցող էլեկտրոնային կառավարման ծառայություն անվանակարգում» հաղթող է ճանաչվել Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական պորտալը։

«Ամենահաջողակ ենթակառուցվածքային լուծում անվանակարգում» հաղթող է ճանաչվել Պետական եկամուտների կոմիտեի e-VAT համակարգը։

Հայկական պատվիրակությունում ներառվել էին ՀՀ արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության և նորարարության ազգային կենտրոնի, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ ՓԲԸ) ներկայացուցիչները։

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Ավետիք Հարությունյանը, որը ողջունել է հայկական պատվիրակությանը և ընդգծել թվային տնտեսության և տարածաշրջանային ծրագրեր, ենթակառուցվածքներ նախագծելու և կառուցելու, նորարարության բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև խորացող փոխգործակցության կարևորությունը։

Վրաստանի ամենամյա ՏՏ և նորարարության տարածաշրջանային միջոցառումն անցկացվում է 2008-ից։

GITI 2.jpg (734 KB)

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ