ՏՏ ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունից օգտվելու համար դիմել է 21 ընկերություն․ աջակցության մանրամասներն ու տրամադրման կարգը

4 դեկտեմբերի, 2022  15:16

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին նոր ընդունված աշխատողների եկամտահարկի 50 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 21 կազմակերպություն։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացրած տվյալներով 2022թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ փոխանցվել է 2,316,402,021 ՀՀ դրամի չափով պետական աջակցության, իսկ 151,609,028 ՀՀ դրամի չափով պետական աջակցության գումարը դեռևս ենթակա է վճարման։

Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է կառավարութան 2022 թ. մարտի 24-ի թիվ 399-Լ որոշմամբ սահմանված կարգով։ Որոշման համաձայն աջակցությունից կարող են օգտվել այն ՏՏ ընկերությունները, որոնց

  • աշխատողների թվաքանակն ավելացել է առնվազն 10-ով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված տվյալներով տվյալ շահառուի աշխատողների թվաքանակի համեմատ, 
  • նոր ընդունված աշխատողները 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում ՀՀ-ում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ չեն հանդիսացել,
  •  դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

Որոշման համաձայն աջակցությունը տրամադրվում է նոր ընդունված աշխատողների համար պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

Պետական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, նոր ընդունված աշխատողներին և նրանց աշխատավարձերին վերաբերող փաստաթղթեր, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ