CyHub Armenia-ն կիբեռանվտանգության թեմայով մրցույթ կանցկացնի Երևանում

30 նոյեմբերի, 2022  16:10

CyHub Armenia ընկերությունը դեկտեմբերի 10-11-ը Երևանում կանցկացնի Capture the Flag խորագրով կիբեռանվտանգության մրցույթ։ Ինչպես տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը, մրցույթի նպատակը երկրում կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը նպաստելն է։

Այն համակարգչային անվտանգության միջազգային ձևաչափի մրցույթ է, որի ընթացքում մասնակիցները պետք է կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով ապահովեն համակարգչի անվտանգությունը, նաև իրականացնեն և արձագանքեն այնպիսի կիբեռհարձակումների, որոնք կարող են պատահել իրական կյանքում:

Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, և կարող են մասնակցել բոլորը։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը։

CyHub Armenia ընկերությունը կիբեռանվտանգության ոլորտում գործունեություն է ծավալում երեք ուղղություններով՝ աքսելերացիա, ծառայություններ և թրեյնինգներ։ Ընկերությունը համագործակցում է IBM-ի, Cisco-ի, Microsoft-ի, ISTC Foundation-ի այլ ընկերությունների հետ։ 


 
 
 
 
  • Արխիվ