16 լավագույն հավելվածներն ու խաղերը App Store-ում. Apple-ը հայտարարել է App Store Awards 2022-ի հաղթողներին

29 նոյեմբերի, 2022  17:20

Apple-ը հայտարարել է App Store Awards 2022-ի հաղթողներին։ Մրցանակաբաշխության շրջանակում որոշվել են, թե որոնք են 16 լավագույն հավելվածներն ու խաղերը, որոնք կարելի է ներբեռնել App Store-ից։

Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, հաղթող են ճանաչվել այն հավելվածները, որոնք «ոգեշնչել են օգտատերերին ավելի խորը շփում հաստատել աշխարհի հետ, ընդլայնել երևակայությունը և կապի մեջ մնալ ընկերների և սիրելիների հետ»:

Հաղթած բոլոր խաղերի և հավելվածների հեղինակները վերամշակված ալյումինից պատրաստված մրցանակներ կստանան։

Հաղթողների ցանկը հետևյալ տեսքն ունի՝

Տարվա հավելվածներ

  • iPhone-ի համար – BeReal սոցիալական ցանցը,
  • iPad-ի համար – GoodNotes 5 նշումները, 
  • Mac-ի համար – տեսողական տոհմածառեր MacFamilyTree 10-ը,
  • Apple TV-ի համար – ViX սթրիմինգային ծառայությունը,
  • Apple Watch-ի համար – Gentler Streak ֆիթնես թրեքերը։

Տարվա խաղեր

  • iPhone-ի համար – Apex Legends Mobile մարտախաղը,  
  • iPad-ի համար –Moncage գլուխկոտրուկը,
  • Mac-ի համար – Inscryption խաղաքարտերով խաղը,
  • Apple TV-ի համար – Wild West-ի մոտիվներով El Hijo խաղը,
  • Apple Arcade-ում – Wylde Flowers սիմուլյատորը,
  • Լավագույն չինական խաղ – League of Legends Esports Manager-ը։

App Store-ը նաև առանձնացրել է հինգ հավելված «Մշակութային ազդեցություն» կատեգորիայի ներքո: Այս հավելվածները, խմբագիրների խոսքով, «մարդկանց կոչ են անում ուշադրություն դարձնել իրենց զգացմունքներին, սովորեցնում են անկեղծ լինել ուրիշների հետ շփումներում և առաջարկում են ըստ արժանվույն հարգել նախորդ սերունդների ժառանգությունը»:

  • How We Feel – հավելված, որը թույլ է տալիս պարզ թեստերի միջոցով գնահատել ձեր հուզական վիճակը,
  • Dot’s Home – խաղ, որում արտացոլվում է գունավոր մաշկ ունեցողների համայնքների նկատմամբ անարդար վերաբերմունքի խնդիրը,
  • Locket Widget – հավելված, որը թույլ է տալիս հիմնական էկրանին տեղադրել ընտանիքի և ընկերների լուսանկարները,
  • Waterllama – հավելված, որն օգնական կերպարների միջոցով օգնում է վերահսկել խմելու ռեժիմը,
  • Inua – A Story in Ice and Time – խաղ, որում առեղծվածային արկածը հնարավորություն է տալիս ուսումնասիրել պատմական իրադարձությունները, որոնք միահյուսված են ինուիտ ավանդույթների, բանահյուսության և հեքիաթների տարրերով:

Ինչպես տեղեկացնում է Apple-ը, App Store-ում ներկայումս տեղադրված է 1,8 միլիոն հավելված, և 175 երկրից շաբաթական ավելի քան կես միլիարդ մարդ է այցելում այն։ Միայն 2020 թ․ այս խանութում տեղադրվել և վաճառվել են 643 միլիարդ դոլարի հավելվածներ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ